ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ

06.06.2013


ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է համալրել իր ավտովարկերի ընտրանին և ներկայացնում է նոր բացառիկ վարկատեսակ` «Ավտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ»:

Այժմ նոր կամ օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելը դարձել է ավելի հեշտ, քանի որ վարկը տրամադրվում է առանց հաճախորդի վճարունակության վերլուծության իրականացման: Բացի այդ մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում կանխավճարի իրականացում հաճախորդից չի պահանջվում:

Վարկավորման հիմնական պայմանները`

Նվազագույն կանխավճար`

- 0%` մինչև 5,5 մլն ՀՀ դրամ (ներառյալ) վարկի գումարի դեպքում;  

- 10%` 5,5 մլն ՀՀ դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում;

Վարկի արժույթը` ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք` 17%

Վարկի ժամկետ`

-    1 - 7 տարի` առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)  

-    1 - 5 տարի` երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)

Վարկի առավելագույն գումար` մինչև 10 մլն ՀՀ դրամ (կախված ավտոմեքենայի արտադրման երկրից)

Վարկի համար կարող են դիմել 23 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

«ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև` - «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է համալրել իր պրոդուկտային շարքը և առաջարկում է իր հաճախորդներին օգտվել «Ավտովարկավորում անշարժ գույքի գրավադրմամբ» բացառիկ առաջարկից: Բանկն իր հաճախորդներին տալիս է հնարավորություն` ստանալու ավտոմեքենայի ձեռքբերման վարկ` միայն աշխատանքի փաստը հաստատելով և առանց հաճախորդի վճարունակության վերլուծության:


Անշարժ գույքի գրավադրմամբ ավտովարկավորումը ՀՀ մանրածախ վարկավորման շուկայում մեծ պահանջարկ վայելող վարկատեսակ է, որի շնորհիվ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ձեռք բերել նոր և օգտագործված ավտոմեքենաներ: Մեր առաջարկը առավել արդիական է` հաշվի առնելով հաճախորդների` կանխավճարի հետ կապված դժվարությունները: Հենց այդ նախապայմանի բացակայությունը վկայում է Բանկի`իր հաճախորդների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի մասին: Բանկը համագործակցում է երկրում գործող գրեթե բոլոր ավտոսրահների հետ, ինչը իր հերթին ապահովում է ավտոմեքենաների լայն ընտրություն»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x