ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Խորհրդատվություն գործարարներին. միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքներ և միջազգային ֆակտորինգ

05.06.2013


Ամերիաբանկը կազմակերպել էր Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի թեմաներով: Այն նախատեսված էր տնտեսության տարբեր ոլորտների արտադրողների, ներմուծողների և արտահանողների համար, ովքեր իրականացնում են տեղական և միջսահմանային առևտուր:

Այս հանդիպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` կապված Ամերիաբանկի` Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCI) միջազգային խոշորագույն ֆակտորինգային միությանն անդամակցելու հետ, ինչպես նաև բանկի կողմից առաջարկվող` առևտրի ֆինանսավորման գործիքների հնարավորություններն ու առավելությունները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն:

Ամերիաբանկը հրավիրել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային առևտրի ֆինանսավորման հարցերով փորձառու խորհրդատու Իգոր Ռուսինին, որը 2010-2012 թթ.-ին խորհրդատվական հարցերով այցելել է աշխարհի 9 երկրի 42 բանկ, որոնք հանդիսանում են ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագրի մասնակից: Իգոր Ռուսինը կարևորեց այս ոլորտում խորհրդատվության դերը և աշխատանքը հաճախորդների հետ: Նա մասնավորապես նշեց. «Շուրջ մեկ տարի համագործակցում եմ Ամերիաբանկի հետ ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման աջակցման (TFP) ծրագրի շրջանակներում որպես խորհրդատու: Խորհրդատվության մեջ, ըստ իս, առաջնային խնդիրը կայանում է աշխատանքը հաճախորդների հետ, և մենք խնդիր ենք դնում հաճախորդների համար պարզաբանել առևտրի ֆինանսավորման գործիքների առավելությունները, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել պրակտիկայում: Դա շատ մեծ ու կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ մենք կարողացանք այսօր հաջողությամբ դա իրականացնել»:

Հանդիպման ժամանակ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները և ՎԶԵԲ-ի խորհրդատու Իգոր Ռուսինը ներկայացրեցին միջազգային առևտրում կիրառվող վճարային գործիքների` ակրեդիտիվների, երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների առավելությունները և կիրառման հնարավորությունները գործարարների համար: Հանգամանորեն ներկայացվեցին տեղական և միջազգային ֆակտորինգի հնարավորությունները` ընդգծելով միջազգային առևտրում ֆակտորինգի կիրառման առավելությունները:

Ամերիաբանկը, հանդիսանալով միջազգային խոշորագույն FCI ֆակտորինգային միության անդամ, առաջարկում է ֆակտորինգային ֆինանսավորման, ռիսկերի ապահովագրման և դեբիտորական պարտքի կառավարման ծառայություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում առևտրով զբաղվող արտահանող և ներմուծող ընկերություններին:

Ամերիաբանկը, լինելով առաջին հայաստանյան բանկը, որը հաստատող բանկի կարգավիճակ ստացավ ՎԶԵԲ-ի կողմից, արդեն որպես հաստատող բանկ կարող է աջակցել արտահանողներին ` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Ընդ որում, այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի անդամակից երկրների բանկերի հետ կլինի երկկողմանիորեն փոխշահավետ:

Սեմինարն ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց խորհրդատվություն ստանալ միջազգային առևտրի ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ և սեմինարի այլ մասնակիցների հետ փոխանակել սեփական փորձը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x