ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառուցե՛ք ձեր ավանդը ինքներդ

05.06.2013


Հարցազրույց Ամերիաբանկի երևանյան մասնաճյուղերի ցանցի կառավարիչ Անդրանիկ Խաչատրյանի հետ:

2013 թ. առաջին եռամսյակում Ամերիաբանկը զբաղեցնում էր առաջին տեղը բանկային ավանդներով, որոնց եռամսյակային աճը կազմեց համարյա 15%: 2012 թ. աճը կազմել էր ավելի քան 40%: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:

Այն կայանում է մի շարք առավելություններում: Նախ` այն վստահությունը, որ վայելում է բանկը հանրության շրջանում, կայուն աճը: Երկրորդ` մեր առաջարկած ծառայությունների լայն տեսականին, թիրախային խմբերի ճիշտ սահմանումը, հաճախորդների կարիքների ճիշտ բացահայտումը և, անշուշտ, բարձրակարգ սպասարկումը: Մեր ընտրած ռազմավարությունն աշխատում է, և հաճախորդները գալիս են մեր բանկ, ավելին` պատրաստ են երկարատև համագործակցության: Կցանկանայի նշել, որ ավանդների աճի պատճառը բարձր տոկոսադրույքները չեն: Մենք երբեք չենք փորձել հաճախորդներ ներգրավել գների արհեստական իջեցման հաշվին: Փոխարենը` մենք հաճախորդներին առաջարկում ենք ընտրության ավելի մեծ հնարավորություն և ոչ ստանդարտ լուծումներ: Անցյալ տարի մենք անցկացրինք «Ճանաչի՛ր փողի արժեքը» ավանդային ակցիան, որը մեր ծառայությունները դարձրեց էլ ավելի ճանաչելի` միաժամանակ ապացուցելով բանկի ոչ ստանդարտ մոտեցումը սպասարկմանը և ծառայություններին: Անցյալ տարվա և ընթացիկ տարվա առաջին եռամսյակի աճի տեմպերը ցույց են տալիս, որ բոլոր նախանշված ցուցանիշներն ապահովվել են:

Մենք ընդլայնում ենք մասնաճյուղերի ցանցը` հաճախորդներին ավելի մոտ լինելու համար, առաջարկում ենք նոր ծառայություններ, զարգացնում ենք մեր մասնագետների հմտությունները և գիտելիքը, ինչի շնորհիվ նրանք կարողանում են ճիշտ կողմնորոշվել և հաճախորդներին առաջարկել հենց այն պրոդուկտը, որն առավելագույնս համապատասխանում է հաճախորդի կարիքներին: Թե՛ մեր մասնագետները, թե՛ մեր ծառայությունները միտված են հաճախորդին:

Վերջերս բանկը հանդես եկավ նոր` «Ամերիա» ավանդատեսակով` աննախադեպ պայմաններով: Ո՞րն էր պատճառը:

Հայկական բանկերը, այդ թվում և մենք, միշտ առաջարկելիս են եղել սահմանափակ քանակությամբ ավանդատեսակներ` նախորոշված պայմաններով, և հաճախորդի համար դժվար էր ընտրություն կատարելը: Մենք առաջարկում ենք մեկ պրոդուկտ, իսկ պայմանները հաճախորդն ընտրում է ինքը: Այս պրոդուկտը ես համեմատում եմ լեգոյի հետ. տարբեր մասեր միացնելով կարելի է ստանալ տարբեր արդյունք: Հաճախորդն ինքն է որոշում ավանդի ժամկետը, տոկոսների վճարման պայմանները (ժամկետի սկզբում, վերջում, ամսական և այլն), ավանդի գումարն ավելացնելու կամ նվազեցնելու պայմանները, ավանդը ժամկետից շուտ ընդհատելու հնարավորությունը: Ավանդի տոկոսադրույքը կախված է ավանդի մյուս պայմաններից և գործառնական համակարգում դրանց ընտրվելուց հետո ավտոմատ կերպով ցուցադրվում է համապատասխան պատուհանում: Մեր մասնագետները համապատասխան խորհրդատվություն են տրամադրում, բայց ընտրությունը հաճախորդը կատարում է ինքնուրույն: Ամենակարևորն այն է, որ հաճախորդը ինքն է կառուցում իր ավանդն իր նախընտրած պայմաններով:

Այդ ավանդն ունի ևս մեկ զգալի առավելություն. ավանդատուին մենք առաջարկում ենք ավանդով ապահովված` քարտով վարկային գիծ ավանդի արժույթով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի)` ավանդի գումարի մինչև 30%-ի չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ արժույթի համար նախատեսված առավելագույն սահմանաչափը), ավանդի տոկոսադրույքով:

Չնայած որ սա նոր առաջարկ է, այն արդեն շատ մեծ պահանջարկ ունի:

Կցանկանայի շեշտել, որ «Ամերիա» դրամային ավանդների համար մենք առաջարկում ենք բավականին գրավիչ տոկոսադրույքներ: Դրանով մենք ձգտում ենք ամրապնդել մեր ազգային արժույթի դիրքերը: Սա մեր պատասխանն է Կենտրոնական բանկի կարգավորող համակարգի վերջին փոփոխություններին:

Հաճախորդները վստահու՞մ են արդյոք իրենց գումարները բանկերին երկար ժամանակով:

Իրականում Հայաստանում հաճախորդները նախընտրում են կարճաժամկետ ավանդներ` մինչև 1 տարի ժամկետով: Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, երբ խնայողությունները կատարվում են 5-10 տարի ժամկետով: Իհարկե, որոշ հաճախորդներ ներդնում են երկարաժամկետ ավանդներ, բայց նրանց թիվն ընդհանուր քանակում փոքր է, և ընդհանուր առմամբ հաճախորդները տրամադրված չեն երկարաժամկետ ավանդներ ներդնել, ընդ որում ժամկետը կախված չէ ավանդի արժույթից, այսինքն` ժողովուրդը երկարաժամկետ ավանդներին թերահավատորեն է վերաբերվում ոչ թե դրամի, այլ համաշխարհային տնտեսության ընդհանուր անկայունության պատճառով:

Ամերիաբանկում տոկոսադրույքը կախված չէ ավանդի գումարից: Կա՞ն արդյոք հատուկ առաջարկներ խոշոր ավանդատուների համար:

Սովորաբար խորոշ ավանդներ ներդնում են պրեմիում հաճախորդները, որոնց համար մշակված են հատուկ արտոնյալ պայմաններ, ընդ որում դրանք կախված են մի քանի գործոններց, ոչ միայն ավանդի գումարից: Սակայն կցանկանայի նշել, որ մեր նպատակը միայն խոշոր ավանդատուներին ներգրավելը չէ: Մենք ցանկանում ենք լինել բանկ հաճախորդների լայն շրջանակի համար և ունենալ բազմազան ավանդային բազա:

Ինչի՞ն խորհուրդ կտայիք ուշադրություն դարձնել ավանդ ներդնելիս:

Նախքան ավանդատեսակ ընտրելը հարկավոր է բանկն ընտրել, և ես խորհուրդ կտայի ընտրել կայուն, վստահելի բանկ: Իսկ ավանդատեսակ ընտրելիս հարկ է հաշվի առնել, որ բարձր տոկոսադրույքը դեռ չի նշանակում, որ տվյալ ավանդը շահավետ է, քանի որ կարող են լինել այլ պայմաններ և սահմանափակումներ: Ավանդատուն պետք է հիմնվի սեփական կարիքների և նպատակների վրա, որպեսզի կարողանա ընտրել այն ավանդը, որը համապատասխանում է իր պահանջներին: Այսինքն` վերադարձանք ,Ամերիաե ավանդին: Եվ վերջապես, խորհուրդ բոլոր ավանդատուներին. նախքան ավանդ ներդնելն ուշադի՛ր կարդացեք ավանդային պայմանագիրը:

www.express.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x