ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ բանկերն ու ՈւՎԿ-ները արտոնություններ կտրամադրեն կարկտից տուժած գյուղացիներին

05.06.2013


Սույն թվականի մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել մարզի շուրջ 43 համայնքներում: Կարկուտի հետևանքով վնասվել էին մոտ 15 հազար հա տարածք, որի արդյունքում գյուղացիները հայտնվել էին անելանելի վիճակում, քանի որ գյուղատնտեսության նպատակով մեծ քանակությամբ վարկեր ունեին ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում, իսկ կարկուտի հասցրած վնասների պատճառով հայտնվել էին անվճարունակության եզրին:

Գյուղացիների խնդիրներին ծանոթանալու և հնարավոր լուծում տալու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը այցելեցին Արմավիրի մարզ և տեղում ծանոթացան գյուղացիների խնդիրների հետ, որից հետո քննարկումներ եղան մարզպետարանում և ՀՀ վարչապետը խոստացավ, որ Կենտրոնական բանկը բանակցություններ կվարի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ տրամադրելու համար:

eBank.am կայքը փորձեց պարզել, թե ինչ առավելություններ ու արտոնություններ են կիրառվելու` փրկելու գյուղացիներին անլելանելի վիճակից:

Կենտրոնական բանկից հայտնեցին, որ համագործակցություններ են կատարվում այն բանկերի ՈՒՎԿ-ների հետ, որոնք վարկ են տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին և անելու են ամեն բան, որպեսզի կարողանան առավելագույնս թեթևացնեն գյուղացիների ծանր վիճակը:

Արմավիրի մարզում գյուղատնտեսական վարկեր հիմնականում տրամադրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն: Սակայն միայն գյուղատնտեսական վարկերից չեն օգտվել գյուղացիները, քանի որ հնարավոր է նաև վերցնել սպառողական վարկեր գյուղատնտեսության նպատակով, ուստի համագործակցություն իրականացրել են Արմավիրի մարզում տեղակայված այն բանկերի հետ, որոնք ինչ-որ կերպ կապված են կարկուտից տուժաց գյուղացնիերնի տրված վարկերի հետ:

«ՊրոԿրեդիտ Բանկ»-ում նշեցին, որ իրենք նույնպես համագործակցում են ԿԲ-ի հետ և ահնատական մոտեցում են ցուցաբերելու յուրաքանչյուր տուժաց վարկառուին: Մասնավորապես, տրամադրվելու են տոկոսագումարների վճարման արտոնություններ, տոկոսագումարների սառեցումներ, վերավարկավորում, արտարժույթով տրամադրված վարկերի վերափոխում դրամայինի: Սակայն ավելի պարզ կլինի անհատական մոտեցում ցուցաբերելուց հետո, երբ անմիջապես վարկառուի հետ կքննարկվեն ստեղծված իրավիճակը, կճշտեն վնասների չափը:

«ՊրոԿրեդիտ Բանկ»-ում նշեցին նաև, որ Արմավիրի մարզում իրենց բանկից համեմատաբար ավելի քիչ մարդիկ են գյուղատնտեսական վարկեր վերցրել` մոտ 50 գյուղատնտեսական վարկ:

«Ճիշտ է` մեր բանկը ֆինանսական կորուստներ է կրում, սակայն մեր համար առաջնահերթությունը մեր հաճախորդներին աջակցելն է, տվյալ դեպքում, գյուղացիներին, որոնք հիմա ծանր վիճակում են գտնվում»,-նշել են բանկում: «Նախորդ տարիներին նույնպես եղել են դեպքեր, երբ գյուղացիները չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով կատարել վճարումներ, և մեր բանկը անմիջապես արձագանքել է և վարկառուներին առաջարկել արտոնություններ, որպեսզի կարողանան հաղթահարել ստեղծված իրավիճակը»:

Սակայն կարծում ենք, որ տրամադրվելիք արտոնություններն էական վնաս չեն հասցնի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ին, քանի որ տրամադրված վարկերն այդքան էլ մեծ թիվ չեն կազմում` մոտ 50 գյուղատնտեսական վարկ, որը տրամադրվել է միայն մի մարզում տեղակայված մասնաճյուղերում:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ից հայտնեցին, որ Կարկտահարված գյուղերից վարկառուների թիվը 1106 է, սակայն կարկուտից տուժածների քանակը դեռևս պարզաբանման փուլում է:

«ՖԻՆՔԱ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպության գլխավոր տնօրենի և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների միջև հանդիպում է կազմակերպվել, որի արդյունքում «ՖԻՆՔԱ»-ՈՒՎԿ-ն պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների ներածին չափով աջակցելու կարկուտի արդյունքում տուժած վարկառուներին:

Հիմնականում «ՖԻՆՔԱ»-ՈՒՎԿ-ն կարկտահարությունից տուժած վարկառուներին հնարավորություն կտա մարման գրաֆիկների վերաձևակերպման` վարկառուների ցանկությամբ նրանց վճարումները կհետաձգվեն: Կազմակերպվում են նաև այցելություններ տուժած գյուղեր, որպեսզի հաճախորդների հետ համատեղ ջանքերով առաջացած խնդիրներին լուծումներ տրվեն:

eBank.am-ի այն հարցին, թե տրամադրվելիք արտոնություններն ինչ ազդեցություն կունենան ՈւՎԿ-ի ֆինանսական վիճակի վրա, ասել են, որ կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման ազդեցության մասին խոսելը դեռևս վաղ է: «Նշենք, որ «Արմավիր» մասնաճյուղի գյուղատնտեսական վարկավորման պորտֆելը կազմում է կազմակերպության պորտֆելի ընդամենը մի մասը («ՖԻՆՔԱ»-ՈՒՎԿ-ն վարկավորում է տնտեսության բոլոր ճյուղերը և գործում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում), ինչպես նաև փորձը ցույց է տալիս` մեր վարկառուների բիզնեսը հաճախ դիվերսիֆիկացված է, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր կորուստները»,- նշել են կազմակերպությունում:

Այն հարցին, թե արդյոք նախորդ տարիներին գրանցվել են նմանատիպ դեպքեր, պատասխանել են, որ այս տարվա աղետն աննախադեպ էր և արտասովոր, ուստի ՖԻՆՔԱ-ն որոշեց կոնկրետ քայլեր ձեռնարկել իր վարկառուներին աջակցելու համար: Նմանատիպ փորձ նախկինում ՖԻՆՔԱ-ն չի ունեցել:

eBank.am-ը փորձեց կապ հաստատել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետ` ճշտելու իրենց բանկով տրամադրված գյուղատնտեսական վարկերի և գյուղատնտեսական նպատակով վերցված սպառողական վարկերի քանակը, բողոք ներկայացրած գյուղացիների թիվը և նմանատիպ այլ հարցեր, սակայն, ցավոք, երեք օր շարունակ չկարողացանք կապ հաստատել համապատասխան մասնագետի հետ:

Չնայած այդ ամենին` արդեն կարող ենք պատկերացնել, թե ինչ իրավիճակ է բանկում:

eBank.am կայքը հետևողական է լինելու վերոնշյալ գործընթացին և ավելի մանրամասն կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x