ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ապագայի գույները երեխաների աչքերով» ցուցահանդես՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ

03.06.2013


Բոլոր մեծահասակներն էլ ծնունդով մանկությունից են, սակայն միայն մանուկներին է հաջողվում ամենագորշ իրականության մեջ անգամ ապագան տեսնել վառ գույներով:  

Կոնվերս Բանկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Ապագայի գույները» խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես:  

Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ներկայացված էր մոտ 100 աշխատանք, որոնց հեղինակները 2-ից մինչև 15 տարեկան երեխաներ են ինչպես Երևանից, այնպես և Հայաստանի տարբեր մարզերից: Ցուցահանդեսին մասնակցելու հրավերը Կոնվերս Բանկը տարածել էր իր Facebook-յան էջի միջոցով:  

«Ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքը կտրուկ կփոխվի, եթե մենք հասկանանք, որ այս Երկիրը մենք ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Մենք մեր յուրաքանչյուր քայլով ոչ միայն պատասխանատու ենք մեր երեխաների առջև, այլև ինքներս շատ բան ունենք նրանցից սովորելու», - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:  

Ցուցահանդեսին մասնակցած երեխաները ստացան խրախուսական նվերներ, ծանոթացան Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքի մանրամասներին, ինչպես նաև լսեցին մեծանուն կոմպոզիտորի և այլ դասականների վաղ տարիքում գրված ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երաժշտական դպրոցների սաների կատարմամբ:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Կոնվերս Բանկն իր 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x