ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տրանսֆերտներն աճում են, այդ թվում` Թուրքիայից

11.04.2012

2012 թ. հունվար-փետրվարին Հայաստան մուտք լինող տրանսֆերտների (ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումների) ծավալը կազմել է մոտ 170 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրում: Միայն փետրվարին տրանսֆերտների ծավալը 95 մլն դրամ է, ինչը 20 մլն դրամով գերազանցում է հունվարի ցուցանիշը: Նշենք, որ 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ տրանսֆերտներն աճել են 13.3 %-ով: Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանի մասով: Այսպես` Ռուսաստանից 2012 թ. 2 ամսում կատարվել է 137 մլն դոլարի փոխանցում, 2011 թ. 116 մլն դոլարի համեմատ: ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները մնացել են մոտավորապես նույն մակարդակին` 11.4 մլն դոլար: Ուկրաինայից եւ Ղազախստանից փոխանցումները նվազել են (այդ երկրներից տրանսֆերտները մոտ 2.5 մլն դոլարի սահմաններում են): Փոխարենը` աճ է արձանագրվել Թուրքիայից իրականացվող փոխանցումների մասով, թեեւ դրանց ընդհանուր ծավալը չնչին է: Թուրքիայից տրանսֆերտները 2012 թ. հունվար-փետրվարին կազմել են 357 հազ. դոլար, 2011 թ. նույն ժամանակահատվածի 214 հազ. դոլարի համեմատ: Փոխարենը` դեպի Թուրքիա Հայաստանը 2012 թ. իրականացրել է 505 հազ. դոլարի փոխանցում` 2011 թ. 677 հազ. դոլարի համեմատ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x