ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի սաներին

03.06.2013


«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին: «Արմավիրի մարզի անապահով ընտանիքների մոտ քսան երեխա, ովքեր գտնվում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորության ներքո, մեկ ամիս շարունակ ապահովվեն անվճար սննդով», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսանդր Հակոբյանը:

«Այս տոնական օրը բոլոր մանուկներին ցանկանում եմ ամենայն բարիք, խաղաղություն և անամպ երկինք: Մեր բանկն արդեն չորս տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի տարբեր մանկական կազմակերպությունների հետ: Իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք հետագայում ևս հոգ կտանենք երեխաների մասին, որը կունենա շարունակական բնույթ», - հատկանշեց Ալեքսանդր Հակոբյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x