ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013 թվականին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը

03.06.2013


2013 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է զգալիորեն ակտիվացնել սպառողական վարկավորումը` հասցնելով մանրածախ վարկային պորտֆելը մինչև 20,1 մլրդ ՀՀ դրամի:

«Հայաստանյան բանկերը սկսեցին սպառողական կարվավորումը դիտարկել որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, որն իր հերթին հանգեցրեց շուկայում մրցակցության սրացմանը, և հետևաբար` նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը», - գտնում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մանրածախ վարկավորման բաժնի պետ` Արմեն Համբարձումյանը:

«Այսօր սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները շատ չեն տարբերվում իրարից: Հիմնականում բանկերը մրցակցում են վարկերի տրամադրման ժամկետների, վարկավորման գործընթացի ավտոմատացման, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատման համար: Մեր բանկը մշտապես կատարելագործում է իր վարկավորման պայմանները`փորձելով առավելագույնս պարզեցնել վարկերի ձևակերպման և տրամադրման ընթացակարգը», - հատկանշեց Ա. Համբարձումյանը:      

Հիշեցնենք, որ 2013թ. I-ին եռամսյակում հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 93.9 մլրդ ՀՀ դրամ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14%-ով: Վարկային պորտֆելի կառուցվածքում սպառողական վարկերի մասնաբաժինը կազմեց 18.3 մլրդ ՀՀ դրամ կամ 20%, որը I-ին եռամսյակում գրանցեց մոտ 16% աճ:    

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x