ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անակնկալ Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

01.06.2013


Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցները: Կամավոր սկզբունքով նրանցից յուրաքանչյուրը իրենց հանգանակությունները փոխանցեցին ծրագրին : Բանկը իր հերթին հավաքագրված գումարը կրկնապատկեց և այսօր անակնկալ մատուցեց Երևանի Մարի Իզմիրլյան մանկատանը:

Մանկատան շուրջ 22 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի Արագած ճամբարում, առողջական խնդիրներով 10 երեխա կանցնեն բժշկական հետազոտություն Հայաստանի լավագույն ախտորոշիչ կենտրոններում, իսկ մանկատան առողջարարական մարզասարքերը համալրվեցին ,Վազքուղիե մարզասարքով, որը խիստ անհրաժեշտ էր հենաշարժողական համակարգի խնդիրներով երեխաների համար:

2012թ. նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսեց թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին:

Ծրագրի շրջանակներում Բանկն իր միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3%-ը և Քարտի սպասարկման վարձի կեսը: Քարտապաններն, իրենց հերթին, հնարավորություն ունեն հանձնարարել Բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել և այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար: Այսօր Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների քանակը գերազանցել է 6000-ը: Այսինքն արդեն 6000 ից ավելի անհատներ դարձել են բարերարներ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x