ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ադրբեջանի լեռնային հրեաները ղեկավարում են անշարժ գույքի շուկան Ռուսաստանում

11.04.2012

Ռուսաստանում անշարժ գույքի չբարձրաձայնվող արքաներն են Ադրբեջանի լեռնային հրեաները: Շվեյցարական Neue Zuercher Zeitung հրատարակությունը գրում է, որ Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի միլիոնատերերը ու միլիարդատերերն Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդա հրեական բնակավայրից են, որտեղ ապրում են լեռնային հրեաները: Ըստ հրատարակության` Կրասնայա Սլոբոդայի բնակչությունն աստիճանաբար կրճատվել է եւ այժմ հասել է 3 հազարի: Դա արտաքին աշխարհից բավականին կտրված բնակավայր է, իսկ նոր սերունդները նախընտրում են վաստակելու գնալ Ռուսաստան, Իսրայել, Եվրոպա եւ ԱՄՆ: «Սակայն այդ փոքրիկ ադրբեջանական քաղաքիկը դարձել է ձեռնարկատերերի դարբնոցը. Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը վերջերս Զարահ Իլիեւին եւ Գոդ Նիսանովին կնքել էր Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ: Նրանց ընկերությունները վարձակալմամբ տարեկան վաստակում են մինչեւ 780 միլիոն դոլար: Երկու ձեռնարկատերերն էլ մեծացել են Կրասնայա Սլոբոդայում», - ասվում է հոդվածում, մեջբերում է «Ռոսբալտը»: Կրասնայա Սլոբոդային նյութական աջակցութուն է ցուցաբերում նաեւ գործարար Թելման Իսմայիլովը, չնայած որ նա չի ծնվել Գուբայում: Մոսկվայում լեռնային հրեաների սփյուռքի անդամ է նաեւ Յակով Յակուբովը, որը Forbеs-ի ցուցակում Ռուսաստանում անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատերերի շարքում 21-րդ տեղն է զբաղեցնում: «Էթնիկական բիզնեսի» փակ աշխարհը եւ նրա աննախադեպ աճը 1990-ականներին դարձել էին կապիտալի կասկածելի կուտակման մեթոդների մասին տարբեր լուրերի հիմք, գրում է հոդվածի հեղինակը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x