ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի «Մագնիս» ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ

29.05.2013


Յունիբանկի քարտապանների համար գործող զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկերների քանակը շարունակում է ավելանալ:

Զեղչային բացառիկ առաջարկների աճը պայմանավորված է ծրագրի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ ինչպես բանկի հաճախորդների, այնպես էլ` գործընկերների կողմից: Մայիսին “Մագնիս” ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 40% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`

1. կանանց պայուսակների, ներքնազգեստի և պարագաների Lollipops և Eak խանութները,

2. Kenguru, Rudy’s Toys և Baby Goods մանկական խանութները,

3. հուշանվերների և դեկորատիվ պարագաների Flower Decor խանութը,

4. Lion հարսանյաց սրահը,

5. խոհանոցային պարագաների Zepter խանութը,

6. «Կիտ» կահույքի սրահը,

7. անվտանգության համակարգերի Universal Systems մասնագիտացված խանութը,

8. «Ջերմաէներգո» շինարարական ընկերությունը,

9. JH Dent ատամնաբուժական կլինիկան:

Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է մոտ 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 խանութ-սրահներով և սպասարկման կետերով: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված «Magnis» հատուկ նշանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x