ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արցախբանկ»-ը հայտարարում է անշարժ և շարժական գույք գնահատող կազմակերպությունների մրցույթ

29.05.2013


«Արցախբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) ՀՀ տարածքում անշարժ և շարժական գույք գնահատող կազմակերպությունների ընտրության նպատակով կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները մրցութային հայտերը կարող են ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ՀՀ, ք. Երևան, Կիևյան 3 հասցեով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։30-ից մինչև 17։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի հունիսի 10-ը ժամը 17:00-ն։ Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

1. Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ փաստաթղթերը`

- պետական գրանցման վկայականի պատճենը, կանոնադրության պատճենը,

- կազմակերպության ՀՎՀՀ,

- անշարժ գույք գնահատող աշխատակից(ներ)ի որակավորման վկայականների պատճեները,

- մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,

- մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը:

2. Մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`

- ՀՀ տարածքում պետք է ունենան առնվազն 2 տարվա գործունեության փորձ, ընդ որում վերջին 1 տարվա ընթացքում` ակտիվ գործունեություն ծավալած լինի,

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x