ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը ընտրվել է Հայաստանի բանկերի միության նախագահ

29.05.2013


Մայիսի 24-ին Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում կայացել է Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրությունը, որի արդյունքում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003 -2006 թվականներին)  ղեկավարել է  Հայաստանի բանկերի միությունը:

«Ես շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում  ՀԲՄ նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով, միշտ պետք է անենք հնարավորինս այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար», - նշեց Սամվել Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանը վերջին 25-30 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ փորձը ունեցող ղեկավարիից է:

Շուրջ 20 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն:

1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում` «Արտտնտբանկը», 1990 թվականից ղեկավարել է «Վնեշէկոնոմբանկը», այնուհետև  հիմնադրել և ղեկավարել է «Հայներարտբանկը», իսկ 1994-1995 թվականներին` Մոսկվայի «Գլոմբանկը»:

Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր  21 կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x