ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն իր մասնաճյուղերում կտեղադրի ID քարտ ճանաչող սարքեր

22.05.2013


ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է քայլեր ձեռնարկել իր հաճախորդների սպասարկման գործընթացը առավելագույնս օպտիմալացնելու ուղղությամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում արդեն տեղադրված են ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր: Սարքը հնարավորություն է ընձեռում ընթերցել ՀՀ նույնականացման քարտում առկա տվյալները և ներմուծել դրանք ավտոմատացված բանկային համակարգ: Այս նորամուծությունը հնարավորություն է ընձեռում նվազեցնել Բանկում բանկային հաշիվ, քարտ և ավանդ ձևակերպող յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար ծախսվող միջին ժամանակը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը համաքայլ է բանկային սպասարկման ոլորտում նորարարությունների ներդրմանն ու գործնականում դրանց կիրառությանը: Ընդ որում, նորարարությունները վերաբերում են ոչ միայն նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրմանը կամ գործող ծառայությունների զարգացմանը, այլև Բանկի բիզնես գործընթացների օպտիմալացմանը: ՀՀ Նույնականացման քարտեր ունեցող հաճախորդների ժամանակի խնայողության նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը վերազինել է իր մասնաճյուղային ցանցը նույնականացման քարտեր ընթերցող սարքերով: ՀՀ բանկային շուկայում մշտապես հանդես գալով նոր պրոդուկտներով և ծառայություններով` մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք վարում այնպիսի համակարգերի ներդրման ուղղությամբ, որոնք ենթակառուցվածք են ստեղծում Բանկում գործող բիզնես-գործընթացների կատարելագործման համար և նպաստում Բանկի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման գործընթացի շարունակական բարելավմանը»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x