ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները

21.05.2013


Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնել մանրածախ ծառայությունների տեսականին` այն համալրելով նոր ու հետաքրքիր առաջարկներով, միաժամանակ ապահովելով ծառայությունների տրամադրման առավել պարզ ու ճկուն պայմաններ:

Բանկը վերանայել է մանրածախ բանկային ծառայությունների սակագները` բարելավելով և դարձնելով դրանք առավել մրցունակ: Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հեռակառավարման համակարգերի զարգացմանը` առավել մատչելի են դարձվել ինտերնետ բանկինգի ծառայության սակագները: Հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները` տարբերակված մոտեցում է կիրառվել Երևանի և մարզերի մասնաճյուղերի սակագնային փաթեթը մշակելիս, ըստ որի մարզերի հաճախորդներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ :

Ամերիաբանկը բարելավել է նաև վճարային քարտերի տրամադրման պայմանները, միաժամանակ տարանջատել է դեբետային, կրեդիտային քարտերը:

2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկն առաջարկում է նոր` «Ամերիա» ավանդը: Առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում Ամերիաբանկը հանդես է գալիս ավանդատուների համար բոլորովին նոր առաջարկով` կոտրելով պատրաստի ավանդների առաջարկման կարծրատիպը: Այսուհետև Ամերիաբանկն առաջարկում է միայն «Ամերիա» ավանդ, որը հնարավորություն է ընձեռում հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը` ավանդատուի համար նախընտրելի պայմաններով` առանց սահմանափակվելու նախկինում գործող առանձին ավանդատեսակների միջև ընտրությամբ: «Ամերիա» ավանդը համախմբում է Բանկի կողմից նախկինում առաջարկված բոլոր ավանդների առավելությունները և առաջարկում նոր հնարավորություններ ևս, մասնավորապես` բարձրացել են ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները, ավանդատուն հնարավորություն ունի ստանալ ավանդի տոկոսադրույքով քարտով վարկային գիծ` ավանդի մինչև 30%-ի չափով:

Սույն թվականի մայիսի 15-ից մինչև մինչև հունիսի 28-ն Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկով. «Պարզ և արագ» փաթեթ, որը նախատեսված է 5մլն-ից մինչև 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Վարկի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում, ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Դրանով հանդերձ, փաթեթն ունի մի շարք առավելություններ ևս ` վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:

Սույն թվականի մայիսի 22-ից Ամերիաբանկը հանդես է գալու ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր և վաստակիր» ծրագրով, որը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ովքեր կուղղորդեն ՓՄՁ-ներին Ամերիաբանկ` «Պարզ և արագ» վարկավորման փաթեթից օգտվելու համար: Ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոն և այն տարածել իր մտերիմների շրջանում: Արդյունքում` երբ ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն Ամերիաբանկի «Պարզ և արագ» փաթեթի միջոցով կվարկավորվի, ուղղորդող անձի համար Ամերիաբանկը` որպես պարգևատրում, կբացի առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտաժույթով վարկ տրամադրելու դեպքում` 1 գրամ առարկայազուրկ ոսկով, 12-50 մլն ՀՀ դրամ համարժեք արտաժույթով վարկ տրամադրելու դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x