ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանն ԱՄՆ-ին միացնող թունել կկառուցվի

11.04.2012

Չինաստանի գլխավորությամբ 34 երկրներ մեծ խանդավառությամբ են ընդունել Բերինգի նեղուցի հատվածում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրար կապող թունելի կառուցման գաղափարը, գրում է իտալական La Repubblica թերթը: «Երկու երկրների միջև սառը պատերազմում իսկական վերջակետ կարող է դառնալ 150 կմ երկարությամբ ստորգետնյա թունելը: Այս նախագիծը եղել է ռուս մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի մեծ երազանքը, և այն իրականություն կդառնա, եթե դրան չխոչընդոտեն նոր սառը պատերազմներն ու բաժանարար պատերը»,- գրում է Դանիելե Մաստրոջակոմոն: Թերթի համաձայն` նախագծի իրագործման աշխատանքները կսկսվեն 2 տարուց, «այնուհետև պետք է սպասել մինչև 2030 թ.-ը»: Worldlink կոչվող նախագիծը երկաթգծերի ցանց է, որը Ստամբուլը կկապի Վարշավային, այնուհետ Անդրսիբիրյան մագիստրալով կհասնի Սիբիրի ծայրամասին: La Repubblica-ն գրում է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց կապող ստորջրյա թունելի երկարությունը կրկնակի կգերազանցի Լա Մանշի թունելին: Մոտ 100 մետր տրամագծով խողովակում կկառուցվի ոչ միայն արագընթաց երկաթուղային ճանապարհ, այլև մարդատար ու բեռնատար ավտոտրանսպորտային մայրուղի: «Ամենագլխավորը` այնտեղով կանցնեն նավթատար և գազատար, որոնցով հումքը կհասնի Հյուսիսային Ամերիկայի 48 նահանգներին»,- գրում է հոդվածագիրը: Ըստ թերթի` նախագծին մասնակցել ցանկացող ընկերություններն եկամտի առավել մեծ հույսեր ունեն առևտրից: Նախագծի ընդհանուր արժեքը 65 մլրդ դոլար է:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x