ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկել է «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան

21.05.2013


2013 թ. մայիսի 20-ին Visa քարտապանների համար մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի համատեղ մարքետինգային արշավը` «Ամառը ՎՏԲ-ի հետ»

Ակցիայի ընթացքում խաղարկվում են 100 արժեքավոր նվերներ, գլխավոր մրցանակն է` ճամփորդություն երկուսի համար դեպի Իտալիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2013թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը վճարային քարտերի օգտագործման ոլորտում:

Ակցիային մասնակցելը և Իտալիայում արձակուրդն անցկացնելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում, ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:

Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետևյալ հաշվարկով.

Գնումների կամ ծառայությունների համար քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք փոխանցվում են քարտապանի հաշվեհամարին:

Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր:

Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումներիԱ:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 49 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մենք մշտապես ուշադիր ենք մեր հաճախորդների հանդեպ և մեր` որպես հայաստանյան առաջատար բանկերից մեկի խնդիրն ենք համարում ոչ միայն մեր հաճախորդներին ժամանակակից և հուսալի բանկային պրոդուկտներ և ծառայություններ առաջարկելը, այլև վճարային քարտերի բոլոր հնարավորություներին ծանոթացնելն ու դրանց ակտիվ օգտագործմանը նպաստելը:

2011 և 2012 թվականներին մենք Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացրինք նմանատիպ ակցիաներ, որոնց արդյունքները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար: Մայիսի 20-ից Visa ընկերության հետ համատեղ մենք անցկացնում ենք թվով արդեն երրորդ մարքետինգային արշավը «Ամառը ՎՏԲ-ի հետ»: Այս անգամ ևս ակցիայի մասնակիցներին սպասվում են արժեքավոր նվերներ և գլխավոր մրցանակ` ուղևորություն դեպի Իտալիա 2 անձի համար:


Մենք հույս ունենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ոչ պակաս եռանդով կմասնակցեն «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիային, իսկ Visa քարտերը կօգնեն նրանց ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ հանգիստը կազմակերպելիս»:

ԱՊՀ երկրներում` Հայաստան, Վրաստան և Մոլդովա, Visa բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձե.  «Հայաստանի անկանխիկ վճարման համակարգը դրսևորում է կայուն աճ: 2012թ. 4-րդ եռամսյակի դրությամբ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնումների և ծառայությունների դիմաց վճարումների իրականացման համար Visa քարտերի կիրառման հարաբերակցությունը կամզել է Visa քարտերով վճարումների ընդհանուր ծավալի 10%:

Ըստ Moody’s-ի հետազոտության արդյունքներիա` անկանխիկ վճարումների 1% աճը նպաստում է ՀՆԱ 0.16% աճին: Այսպիսի մարքետինգային արշավները, ինչպիսին «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան է, ամրացնում են սպառողների վստահությունը Visa վճարային քարտերի հանդեպ` որպես առևտրի և ծառայությունների համար վճարելու վստահելի, հարմար և անվտանգ միջոցի, դրանով իսկ նպաստելով կանխիկ վճարումներց անկանխիկին անցմանըե:

Ակցիան գործում է ս.թ. մայիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Հաղթողները կորոշվեն պատահական խաղարկությամբ 100 մասնակիցների շրջանում, որոնք հավաքել են միավորների առավելագույն քանակ:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար սեղմեք այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x