ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում գործելու է դեպոզիտար համակարգի նոր մոդել

20.05.2013


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ Հայաստանի Կենտորնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) հայտարարել է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդելի մեկնարկման մասին:

Այս բարեփոխումը ուղղված է առաջին հերթին թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը և իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը: Արդյունքում Հայաստանում դեպոզիտար գործունեությունը համապատասխանեցվել է լավագույն միջազգային չափանիշներին, ապահովվել է անվտանգության և արդյունավետության առավել բարձր մակարդակ:

Նոր մոդելի շրջանակում, ՀԿԴ-ն՝ նոր հատուկ ծրագրային ապահովման, ինչպես նաև համակարգչային և անվտանգության կատարելագործված համակարգերի շնորհիվ ապահովելու է Հայաստանում բաժնետիրական ընկերությունների ռեեստրերի կենտրոնացված վարում, արժեթղթերի պահառություն, ինչպես նաև բորսայական գործարքների քլիրինգը և վերջնահաշվարկը: Ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի, միջնորդությամբ:

Ծառայությունների այդպիսի միջնորդավորումը թողարկողների և ներդրողների համար առավել հասանելի կդարձնի դեպոզիտար ծառայությունները Հայաստանի մարզերում, կնպաստի ռիսկերի առավել արդյունավետ կառավարմանը, համակարգի վերահսկելիության, ինչպես նաև հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացմանը և լրացուցիչ մրցակցություն կստեղծի հաշվի օպերատորների միջև` հաճախորդների համար կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ամբողջական փաթեթների մշակման ոլորտում:

Բացելով արարողությունը, ՀԿԴ-ի Տնօրեն՝ պրն Վահան Ստեփանյանը նշեց. «Հայաստանի դեպոզիտար համակարգի այս բարեփոխումները հնարավոր դարձան ՀԿԴ-ի մասնագետների, NASDAQ OMX խմբի մեր գործընկերների ջանքերի և ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցության շնորհիվ և այժմ հպարտությամբ հայտարարում ենք, որ մեզ հաջողվել է համապատասխանեցնել այն միջազգային լավագույն չափանիշներին, բարձրացնել համակարգի հուսալիությունը և գործառնությունների արդյունավետությունը, ինչպես նաև դեպոզիտար ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում»:

Ներկա պահին գործող հաշվի օպերատորների ցանկը հասանելի է այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x