ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինչու՞ է տնտեսական աճի պայմաններում բարձրանում մահացության մակարդակը

11.04.2012

Տարիներ շարունակ տնտեսագետները հետազոտել են, թե ինչու է մահացության մակարդակը բարձրանում, երբ տնտեսության վիճակը բարելավվում է: Միգուցե աշխատանքի հետ կապված սթրեսնե՞րն են ավելանում, երբ աշխատանքային զբաղվածությունն աճում է, ինչի արդյունքում տուժում է առողջ կենսակերպը և ֆիզիկական վարժությունների համար քիչ ժամանակ է մնում: Կամ գուցե ավելի շատ մարդ է մահանում ավտովթարներո՞ւմ՝ աշխատանքի գնալիս: Սակայն Բոստոնի քոլեջի Կենսաթոշակային հետազոտությունների կենտրոնի հետազոտողները վստահ են, որ տնտեսական վերելքի ժամանակահատվածում ծերանոցներում դայակների քանակը նվազում է , ինչի արդյունքում ծերերի շրջանում մահացության մակարդակը բարձրանում է: «65 և բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում ուսումնասիրված 6.700 դեպքերում լրացուցիչ մահացության թիվը 75 տոկոս է: Հատկանշականն այն է, որ լրացուցիչ մահվան 55 տոկոսը հիմնականում 65 տարեկան կանայք են», - ասված է զեկույցում: Փաստորեն, երբ զբաղվածությունն աճում է, մահացության մակարդակը բարձրանում է հատկապես ծերանոցներում: Այսպիսով, ի՞նչ կապ կա զբաղվածության մակարդակի և ծերանոցների բնակիչների մահվան միջև: Կենսաթոշակային հետազոտությունների կենտրոնից բացատրում են, որ աշխատանքային շուկայի մեծացումը ծերանոցներում հանգեցնում է խնամակալների պակասության, ինչն էլ իր հերթին ծերանոցներում հանգեցնում է մահացության մակարդակի բարձրացմանը: Երբ գործազրկության ընդհանուր մակարդակը նվազում է, զբաղվածության նվազումը հատկապես նկատելի է դառնում դայակների և խնամակալների շրջանում: Ի վերջո, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ զբաղվածության աճի պատճառով ծեր մարդկանց կյանքը վտանգի է ենթարկվում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x