ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թևակոխել է էներգախնայողության վարկավորման նոր փուլ

17.05.2013


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և գերմանական Գրին Ֆոր Գրոուս (GGF) հիմանդրամի կողմից 2012թ.-ի նոյեմբերից մեկնարկած էներգախնայողության ֆինանսավորման ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 1 մլն 83 հազար դոլարի վարկ, և սեզոնայնությամբ պայմանավորված` ծրագիրը թևակոխում է ակտիվության նոր փուլ: Հիշեցնենք, որ այս նպատակով բանկը GGF հիմնադրամից ներգրավել էր 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը կապահովի էներգախնայողության ֆինանսավորման հասանելիություն տնտեսության բոլոր ոլորտների համար և կարևորագույն դեր կունենա տնտեսության զարգացման առումով:

Էներգախնայողության ներդրումները կկրճատեն էներգակիրների ձեռքբերման ծախսերը, կապահովեն կենսապայմանների բարելավում, առողջության պահպանում և բարեկեցություն: Միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն այն գույքի արժեքը, որտեղ ուղղվել են այդ ներդրումները:

Ֆինանսավորումն ուղղված է ռեզիդենտ ֆիզիկական անձանց և մասնավոր ընկերություններին: Ֆիզիկական անձանց հասանելի է առավելագույնը 30,000 ԱՄՆ դոլար տարեկան 12.99% տոկոսադրույքով: Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվում է մինչև 500,000 եվրոյին համարժեք ԱՄՆ դոլարի սահմանաչափով, իսկ 500,000 եվրոյին համարժեք ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերը կարող են դիտարկվել անհատական սկզբունքով: Կորպորատիվ հաճախորդների համար վարկի տոկոսադրույքը կազմում է 11% տոկոս ` 4 տարի մարման ժամկետի դեպքում և 12% տոկոս` 5 տարով տրամադրվելու պարագայում:

Նշենք, որ ֆինանսավորումը հասանելի է այնպիսի ընտանիքներին և ընկերություններին, որոնք ծրագրում են իրականացնել ֆինանսական առումով կենսունակ նախագծեր՝ ապահովելով էներգախնայողություն և CO2 արտանետումների կրճատում Հայաստանում: Վարկառուները կստանան նաև տեխնիկական օժանդակություն. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հնարավորություն ունի օգտվել միջազգային և ազգային փորձագետների ծառայություններից, որոնք կօժանդակեն ձեռնարկություններին՝ իրականացնելով էներգիայի սպառման գնահատում, ֆինանսական    շահավետության հաշվարկ` չափանիշներին համապատասխանող սարքավորումների և հզորացված կատարողականություն ապահովող տեխնոլոգիաների ընտրության հարցում:”

Էներգախնայողության ուղղությամբ ներդրումն ապահովում է բիզնեսի մրցունակություն՝ պայմանավորված սարքավորումների արդիականացմամբ և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ: Արդյունքում, ապահովվում է էներգիայի և այլ ծախսերի կրճատում, միաժամանակ ավելացնելով եկամտաբերությունը:

Ֆինանսավորումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ներկա և ապագա հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կրճատել էներգիայի ծախսերը, բարելավել եկամտաբերությունը և ներդնել նոր տեխնոլոգիաների մեջ, ինչն ավելի դյուրին կդարձնի Հայաստանի անցումը դեպի ածխածնի կրճատված արտանետումներով տնտեսություն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x