ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանը պատրաստ է անցնել էլեկտրոնային առևտրի

17.05.2013


«Կարծում եմ, որ էլեկտրոնային առևտրի հայկական շուկան ունի մեծ ներուժ», - նշում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ` Ռուբեն Խաչատրյանը:

«Հայրապետությունում վերջին 4 տարիների ընթացքում նկատվեց ինտերնետի բավականին բուռն զարգացում, որն իր հերթին հանգեցրեց  համացանցից օգտվողների թվի աճին: Մենք Հայաստանում առաջին բանկն ենք, որը սկսեց ընդունել էլեկտրոնային վճարումներ VISA պլաստիկ քարտերի միջոցով: 2013 թվականից սկսած էապես ավելացել է ինտերնետ-խանութների քանակը, ինչպես նաև գրանցվել է այս ոլորտում դրամական միջոցների շրջանառության կտրուկ աճ: 2012թ. սեպտեմբերից սկսած մինչև 2013թ. ապրիլի վերջի դրությամբ ընդհանուր դրամական շրջանառությունը կազմել է 63 000 000 ՀՀ դրամ:

Ընդ որում` 01.09.2012թ-ից 31.12.2012թ. ընկած ժամանակահատվածում այն կազմում էր ընդամենը 13 000 000 ՀՀ դրամ` 2013թ. 4 ամիսների ընթացքում հասնելով մոտ 50 000 000 ՀՀ դրամի: Վերոնշյալ ծառայությանը միջինում ամսեկան միանում են երկու առևտրային կետ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մեր երկիրը պատրաստ է անցնել առևտրային նոր մակարդակի»,- ամփոփեց Ռ. Խաչատրյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x