ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տիգրան Սարգսյանը` գազի թանկացման մասին

16.05.2013


Օրեր առաջ արդեն իսկ հայտնի դարձավ, որ գազի գնի թանկացումը, թերևս, անխուսափելի է։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գնի փոփոխման վերաբերյալ առաջարկով։

Գործող սակագինը յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետրի համար 132 000 դրամ է (ներառյալ ԱԱՀ), իսկ ,ՀայՌուսգազարդե-ը հանդես է եկել առաջարկով, որ գազի գինը նույնքան խորանարդ մետրի համար դառնա 221 000 դրամ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձավ գազի գնի բարձրացման խնդրին:

Վարչապետը տեղեկացրեց, որ ինքը նամակով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ գազի գնի վերանայման կապակցությամբ:

«Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ սակագինը ՀՀ-ում պետք է մատակարարվի 270 դոլար գնով: Իմ նամակում մենք արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը:

Ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գների թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի: Քննարկումները լինելու են բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, ՀԿ-ները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնկացել այդ քննարկումներին, և որևիցե փակ հարց չի լինելու»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x