ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր ավանդատեսակ «Անելիք Բանկ»-ի կողմից

14.05.2013


«Անելիք Բանկ»  ՓԲԸ  ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «ՇԱՀԱՎԵՏ»:

«ՇԱՀԱՎԵՏ»  ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները: Տվյալ ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12,99 %, ԱՄՆ դոլարի դեպքում 8,11%, իսկ  Եվրոյի դեպքում 5,26 % տոկոս (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի   դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%):

 Կախված ավանդի մեծությունից` Բանկի հաճախորդները կարող են ստանալ նաև ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր՝ անվճար:

- «Անելիք Բանկ» -ն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների արդիականությանը և հարմարավետությանը, ինչպես նաև, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրմամբ ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները:

Այս նոր ավանդատեսակով հաճախորդները միանգամից` հենց տեղում, ստանում են 1 տարվա համար նախատեսված ներդրված ավանդի ամբողջ տոկոսագումարը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x