ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՊՊԱ-ն ռեկորդներ է սահմանում

10.04.2012

2012 թվականի առաջին եռամսյակի ԱՊՊԱ-ի գծով տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ չնայած կնքված պայմանագրերի թվի նվազմանը` կտրուկ աճել է գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: Ըստ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ի կոնտակտ կենտրոնի տվյալների`` 2012 թ. առաջին եռամսյակում պատահարների քանակը կազմել է 4768 այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ընդամենը 2869 դեպք (աճը կազմել է 66 տոկոս): Ընդ որում, հունվարին դեպքերի քանակն աճել է 54 տոկոսով, փետրվարին` 90 տոկոսով: Գերազանցվել է մեկ օրվա ընթացքում ՃՏՊ-ների բացարձակ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարի եւ կազմել 120 ՃՏՊ մեկ օրվա ընթացքում: Մարտի 16-ին տեղացած առատ ձյան ժամանակ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ.-ի Կոնտակտ կենտրոնում գրանցվել է 800 զանգ, որից 164-ը եղել է պատահարների վերաբերյալ: Նման քանակությամբ զանգեր սպասարկելու համար ընկերության բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արտակարգ իրավիճակներում: Մեծ թվով ՃՏՊ-ների պատճառով երթեւեկությունը քաղաքում խիստ դժվարացած էր, աշխատակիցները դժվարությամբ էին հասնում դեպքի վայր: Վթարային կոմիսարների աշխատանքին միացել էին ընկերության այլ աշխատակիցներ: Ընդ որում, ըստ մասնագետների կարծիքի, վթարների նմանատիպ աճի հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ չնայած օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսումներին՝ վարորդները ժամանակից շուտ էին փոխել անվադողերն ամառայինի: Ձյան ժամանակ վթարների քանակն աճում է միջինը 3 անգամ: Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների՝ տարվա սկզբից հատուցման ենթակա վնասների գումարը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ: Նշենք, որ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը տարվա սկզբից գրանցել է ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասներ պատճառելու 128 դեպք, մեկ մարդ զոհվել է: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում տուժողների թիվը կազմել է 69: 2011 թվականի տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ՃՏՊ-ների բաշխումը մարզերով տեղի է ունենում գրանցված ամտոմեքենաների քանակին համամասնորեն: Հետեւաբար, վթարների առավելագույն թիվը գրանցվում է Երեւանում, ընդ որում ամենամեծ թիվը գրանցվում է ցերեկը՝ 13:00 մինչեւ 14:00 ժամանակահատվածում: Ընկերությունում գրանցվել է 2 դեպք, որոնց արդյունքում վնաս է պատճառվել 8 օբյեկտի, եւ 3 դեպք՝ 6-ի: Յուրովի ռեկորդ է սահմանել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում ապահովագրված մի վարորդ, որը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում վթարի է ենթարկվել եւ դրանում մեղավոր է ճանաչվել 5 անգամ: ՃՏՊ-ի մասնակից կանանց թիվն աննշան է. նրանք կազմում են զանգահարողների ընդամենը 2,5 տոկոսը: Ընդ որում «ամենավթարային» անունն է Լուսինեն, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Աննաները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x