ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանում կարող են արգելել դոլար օգտագործել

13.05.2013


ՌԼԴԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը ռուսներին ֆինանսական սպառնալիքներից պաշտպանելու նպատակով առաջարկել է ՌԴ-ում արգելել դոլարի շրջանառությունն ու պահպանումը, հայտնում է dni.ru-ն:

Եթե նրա մշակած օրինագիծն ընդունվի, երկու տարի հետո այդ արժույթը կարող է օրենքից դուրս հայտնվել:

Պատգամավորը նշել է, որ նախաձեռնությունը ԱՄՆ դոլարի կտրուկ անկման դեպքում թույլ կտա քաղաքացիներին պաշտպանել   ֆինանսական ճգնաժամից: Դեգտյարյովը վստահ է, որ ԱՄՆ դոլարը փլուզման շեմին է, որի  պատճառով էլ պետք է գործել այս պահից: «Եթե ԱՄՆ-ի պետական պարտքն աճի, ապա դոլարային համակարգի փլուզումը տեղի կունենա արդեն 2017թ.: Հատկապես կտուժեն այն երկրները, որոնք ժամանակին չեն ազատվել դոլարային կախվածությունից», – պարզաբանել է Դեգտյարյովը:

Սակայն խնդիրներ կարող են առաջանալ վերոնշյալ նախաձեռնության հետ: Առաջինն այն է, որ Ռուսաստանը շարունակում է դոլարով վաճառել արտահանման իր գլխավոր տարրը` նավթը, որի պատճառով էլ  ամերիկյան արժույթն արգելելու հիմք դեռ չունեն:  Երկրորդն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես են աշխատավարձ վճարելու այն ՌԴ քաղաքացիներին, ովքեր աշխատում են արտասահմանյան ընկերություններում և աշխատավարձը ստանում են ԱՄՆ դոլարով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x