ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վրացական գինին ռուսական շուկա վերադարձնելու հարցը կլուծվի Պուտինի երդմնակալությունից հետո

10.04.2012

Վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը վերջնականապես կլուծվի Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո: Այս մասին այսօր «Ալիա» թերթին տված հարցազրույցում ասել է վրացի պատգամավոր Կախա Կուկավան, ով նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոյի հետ: Նա նշել է, որ Մոսկվայում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր: Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ Ռուսաստան արտահանումը կվերականգնեն վրացական 6 գինեգործ ընկերություններ: Հիշեցնենք, որ 2006 թ.-ին Ռուսաստանն արգելք էր մտցրել վրացական գինիների ներկրմանը: Գինիները ռուսական շուկա վերադարձնելու հարցը քննարկվում է նախորդ տարվա մարտից: «Արտադրանքի` ռուսական շուկա վերադարձը մեր գյուղատնտեսությունը, մեր գինիները փրկելու միակ հնարավորությունն է»,- ասել է պատգամավորը` միևնույն ժամանակ հավելելով, որ Ռուսաստան տարեկան կարող է արտահանվել 10 մլն շիշ գինի: Իսկ մինչ արգելքը, տարեկան արտահանվում էր 4 անգամ ավելի շիշ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x