ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարության կազմում կավելացվի ևս մեկ նախարարություն

08.05.2013


Այսօր տեղի ունեցավ կառավարության առաջին նիստը նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, ով հանդես եկավ ելույթով: Այնուհետև գործադիրն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը:

Կառավարությունն իր հավանությունը տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

Նախագծերի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ, կավելացվի ևս մեկ նախարարություն: Ներկայացնելով նախագիծը` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ կառավարության կազմում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը, և կառավարության՝ վերջին տարիների գործունեությունը վկայում է, որ այս նախարարության կարիքը կա: Թովմասյանի խոսքերով` այս փոփոխությունները կնպաստեն որոշակի խնդիրների լուծմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բեռը, որ դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա, ավելանում է: «Սա բխում է նաև այն գաղափարախոսությունից, որ նախագահը առաջարկեց, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների թիվը մեր կառավարությունում, որպեսզի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x