ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միլիարդատերերի թվով Մոսկվան երկրորդ տեղում է

08.05.2013


Բրիտանական Wealthlnsight խորհրդատվական ընկերությունը հետազոտություններ է կատարում աշխարհի աշխարհի ամենահարուստ մարդակնց շրջանակում: Կատարված հետազոտությունների արդյունքում ամենաշատ միլիոնատեր արձանագրվել է Տոկիոյում:

Այնտեղ 2012թ.-ի վերջի տվյալներով ապրում է 461 հազար դոլարային միլիոնատեր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որտեղ ապրում է 389 հազար դոլարային միլիոնատեր: Այն փաստը, որ Տոկիոյի միլիոնատերերն ավելի շատ են Նյու Յորքի միլիոնատերերից, բացատրվում է նրանով, որ Նյու Յորքի հարուստ բնակչությունը գերադասում է ապրել փոքրիկ քաղաքներում, օրինակ` Գրինվիչ քաղաքում, որտեղ հաշվվում է 350 միլիոնատեր:

Երրորդ տեղում 281 հազար միլիոնատեր արդյունքով հայտնվել Լոնդոնը: Մոսկվան միլիոնատերերի թվով զբաղեցնում 20-րդ հորիզոնականը` 101 հազար միլիոնատեր արդյունքով:

Wealthlnsight ընկերության կողմից մուլտիմիլիոնատերերի հետազոտությունների մեջ Մոսկվան չի կարողացել մտնել առաջին 20 քաղաքների մեջ:

Մուլտիմիլիոնատերերի թվով առաջին տեղը գրավել է Լոնդոնը, այնուհետև` Տոկիոն, Սինգապուրը: Մուլտիմիլիոնատերերի 19-րդ և 20-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Նյու Յորքը և Հռոմը:

Միլիարդատերերի թվով Մոսկվան գտնվում է գրեթե ամենավերևում: Հետազոտողները Մոսկվայում հաշվեն են 64 դոլարային միլիարդատեր, որի արդյունքում ՌԴ մայրաքաղաք Մոսկվան գրավել է երկրորդ հորիզոնականը` իր տեղը զիջելով միայն Նյու Յորքին, որտեղ միլիարդատերերի քանակը հասնում է 70-ի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x