ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունաստանին հաջողվել է կարգավորել բյուջեի դեֆիցիտը

07.05.2013


Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հայտնել է, որ Հունաստանին հաջողվել բյուջեի կրճատման գործընթացում հասնել նկատելի հաջողությունների: ԱՄՀ-ն, որը Հունաստանի հիմնական վարկատուներից մեկն է, հայտնել է , որ երկրի միակ խնդիրը կապված է հարկերի հավաքագրման հետ, հայտնում է BBC-ն:

Նաև նշվում է, որ Հունաստանում դանդաղում են պետական պաշտոնյաների աշխատատեղերի կրճատման հարցում:

Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման և երկրի մրցունակության բարձրացումը համարվում էին այն հիմնական պայմանները, ըստ որի ԱՄՀ-ն ԵԿԲ-ն և ԵՄ պատրաստակամություն հայտնեցին 240 մլրդ եվրո օգնություն տրամադրել:

ԱՄՀ-ի պաշտոնյաները նշել են, որ Հունաստանին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել, մասնավորապես, նրանք կարողացել են կրճատել բյուջեի դեֆիցիտը և բարձրացնել երկրի մրցունակությունը, այսինքն կարողացել են կատարել վարկատուների պահանջները:

Ըստ ԱՄՀ-ի տվյալների, երկրի միակ խնդիրն այն է, որ տեղի գործարարները և անհատ ձեռնարկատիրություն իրականացնողներն ուղղակի հարկ չէին վճարում բյուջե, որը երկրի տնտեսության վատացման հիմնական պատճառներից է:

ԱՄՀ-ն Հունաստանին հորդորել է խստացնել հարկային վճարների գանձման համակարգը և ավելացնել բյուջեի մուտքեր, քանի որ բյուջեի դեֆիցիտի պատճառով տուժում են թոշակառուները և միջին խավը, որոնք պարբերաբար վճարում են հարկերը:

ԱՄՀ-ն և Եվրահանձնաժողովը գտնում են, որ Հունաստանը ճգնաժամային վիճակից կարող է դուրս գալ 2014թ.-ին: Այս տարի երկրի տնտեսությունը 4.6% անկումից հետո կաճի 0.6%-ով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x