ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Լավագույն ներդրողը խուսափում է ոսկուց

06.05.2013


«Berkshire Hathaway» ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ոսկին իրեն չի հետաքրքրում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ոսկու գինն աճել է 4.9%: Դա տեղի ունեցավ այս տարվա ապրիլ ամսին ոսկու գնի ռեկորդային անկումից հետո (13%):

Ուորեն Բաֆետը հայտնի է իր արդյունավետ ներդրումներով, որոնք իրեն բերել են միլիարդներ: Վերջինիս այդպիսի պահվածքը վկայում է, որ Բաֆետը կսկսի ոսկի գնել միայն գները նվազելուց հետո: Սովորաբար Բաֆետի ներդրումները սկսում են այն ժամանակ, երբ գները նվազում են:

Սակայն նա նշել է, որ ոսկի չի գնի նույնիսկ այն դեպքում, եթե ոսկու գինը նվազի:

«Վերջին երկու տարիներին ոսկին իրենց տերերին միայն ու միայն վնասներ է բերել», - հայտնել է Բաֆետը: «Դուք ուղղակի նստում և սպասում եք, թե ով ավելին կվճարի ձեր ոսկու դիմաց, սակայն պետք է նկատել, որ այն էժանանում է»:

Ուորեն Բաֆետը նշել է, որ ոսկի չի գնի նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ունցիայի գինը հասնի 1000 կամ 800 ԱՄՆ դոլարի:

«Ոսկին երբեք ինձ չի հետաքրքրել: Եթե հիշեք 1965թ.-ը` այն ժամանակ «Berkshire Hathaway» ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում էր $15, իսկ ոսկու մեկ գրամը` $35:

Ինչպես տեսնում եք, մարդիկ կարող էին ձեռք բերել երկու բաժնետոմս կամ մեկ գրամ, ոսկի: Իսկ հիմա ստացվում է այնպես, որ հաղթել են այն մարդիկ, ովքեր ժամանակին գնել են իր ընկերության բաժնետոմսը»:

«Berkshire Hathaway» ընկերության A կարգի մեկ բաժնետոմսի գինը կազմել է $162,904:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x