ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 15.8%-ով

03.05.2013


2013թ.-ի հունվար մարտ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 8.7%-ով:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են 15.8%-ով` կազմելով 288,364.0 մլն դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 2.3%-ով:

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում իրականացված առևտրի շրջանառությունը, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 6.5%-ով:

Սպառողական գների ինդեքսն աճել է 3%-ով:

Այս տարվա առաջին եռամսյակում աճել է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները (4.9%), մասնավորապես, արտահանումն ավելացել է 14.3%-ով, իսկ ներմուծումը` 2%-ով:

Միջին ամսական աշխատավարձը նույնպես աճել է: Այն նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` այս տարի աճել է 3.8%-ով` կազմելով 141,618 ՀՀ դրամ:

Իսկ Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է անկում: Շինարարության ծավալները կրճատվել են 6.5%-ով:

Նույն իրավիճակն է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները 0.7%-ով զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x