ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ոչ պարենային ապրանքների գներն աճել են

02.05.2013


2013թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5  գնաճ,  ինչը մեծապես պայմանավորվել է դեղամիջոցների`0.5%,  կահույքի` 0.7%, կենցաղային էլեկտրաապրանքների`1.2%,  անձնապիտո ապրանքների`1.9%,   կոշկեղենի` 5.2%   գնաճով:

Այս տարվա ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է տեքստիլեղենի` 0.2%, խոհանոցային սպասքի`0.3%,  այգեգործական    ապրանքների` 0.3%  գնաճ:  Դրան զուգընթաց,  մշակույթի ապրանքների գները նվազել են 4.3%-ով,  ոսկերչական ապրանքներինը` 2.4%-ով,  շինանյութերինը` 0.8%-ով,  գեղահարդարման ապրանքներինը`0.8%-ով,  գորգեղենինը`0.6%-ով,  հագուստինը և գործվածքինը`0.3%-ով,  վառելի քինը`0.3%-ով, իսկ լվացող միջոցների և գրենական պիտույքների ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 2013թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.2%-ով: 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ բենզինի գինը նվազել է 1.2%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 3.8%  գնաճ:  Ապրիլին  2012թ.  դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 2.1%-ով:  

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.9% գնաճ, իսկ մեկում` 0.2% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով:  

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x