ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարենային ապրանքների գները նվազել են

02.05.2013


 2013թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5%  գնանկում,  ընդ որում,  դիտարկվող պարենային 13  ապրանքախմբերից 2-ում  (բանջարեղենի և կարտոֆիլի, շաքարավազի ապրանքախմբերում) նշված ժամանակահատվածում գրանցվել է 9.6-0.3% գնանկում,  իսկ մյուս 11-ում` 0.1-4.4% գնաճ: 

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.8%, իսկ 2013թ. մարտի համեմատ`9.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի` 29.3%, կաղամբի`26.9%, սմբուկի` 20.4%, կարտոֆիլի` 18.7%, խառը կանաչեղենի` 17.1%, կանաչ սոխի`15.4%  գնանկումով:

Մրգի ապրանքախմբում  2013թ.  ապրիլին 2012թ.  ապրիլի համեմատ արձանագրվել է 14.9%,  իսկ 2013թ.  մարտի համեմատ`4.4%  գնաճ:

2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբի 3.8%,  իսկ 2013թ. մարտի համեմատ` 2.4%  գնաճ  (պայմանավորված սուրճի` 3.8% թանկացումով):

2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2013թ. մարտի համեմատ` 0.8%  գնաճ: Վերջինս «Չեդեր»,  «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների`  համապատասխանաբար 2.4%, 3.4% և 3.8% գնաճի արդյունք է:  

Մսամթերքի ապրանքախմբում 2013թ.  ապրիլին 2012թ.  ապրիլի համեմատ գրանցվել է 4.1%,  իսկ 2013թ.  մարտի համեմատ`0.3%  գնաճ:  Վերջինս պայմանավորվել է տավարի և ոչխարի մսերի`  համապատասխանաբար 0.5%  և 3.3%,  թռչնամսի`0.6%,  տավարի ֆիլեի` 0.7%,  աղացած մսի` 0.8%,  եփած երշիկի` 1.0%,  հավի բդի` 1.4%,  ենթամսամթերքի  (տավարի լյարդ,  սիրտ)` 3.4%  գնաճով: 2013թ.  ապրիլին մարտի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.3%-ով,  խոզապուխտինը` 1.2%-ով,  բարձր տեսակի ապխտած երշիկինը` 1.1%-ով:  

Հանրապետության դիտարկված 9  քաղաքներում 2013թ.  ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2.1%-ով, մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2013թ.  ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի` 0.1%,  ոգելից խմիչքի և ծխախոտի`0.5%, այլ մթերքի` 0.6%, հրուշակեղենի` 0.7%, ոչ ոգելից խմիչքի`1.2% գնաճ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x