ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթի համաշխարհային գները նվազել են

01.05.2013


Նավթի համաշխարհային գները երեկ` ապրիլի 30-ին, նվազել են:

Հյուսիսծովյան Brent Crude Oil նավթահումքի հունիսյան ֆյուչերսների գները նվազել են $1.14-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 102.37 ԱՄՆ դոլարի:

WTI տեսակի նավթահումքի հունիսյան ֆյուչերսների գները նվազել են $1.04-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 93.46 ԱՄՆ դոլարի:

Նավթի նվազման գները կապված են եղել Եվրոպայից ստացված տեղեկությունների հետ: Մասնավորապես ԵՄ 17 երկրներում այս տարվա մարտ ամսին գործազրկության մակարդակը կազմել է 12.1%, որը, փետրվարի հետ համեմատ, ավելացել է 0.1%-ով: Ցուցանիշը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ, սակայն հասել է ռեկորդային թվի:

Գերմանիայում այս տարվա ապրիլին մանրածախ առևտրի ծավալները, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ, նվազել են 2.8%-ով: Վերլուծաբանները կանխատեսել էին ընդամենը 1.2% անկում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x