ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ Խոշոր հարկ վճարողների հասույթն ավելացել է 11.9 %-ով

01.05.2013


ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է 2013թ. խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների
վերլուծությունը:

Սույն վերլուծությունը իրականացվել է այն 489 հարկ վճարողների ամփոփ ցուցանիշների հիման վրա, որոնք ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով ընդգրկված են Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2013թ-ի ընթացքում սպասարկվող հարկ վճարողների ցանկում։

Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների համեմատական վերլուծությունը իրականացվել է նույն 489 հարկ վճարողների 2012 և 2013 թվականների փաստացի տվյալների հիման վրա։

2013թ. առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշների վերլուծության հիման վրա կարելի է փաստել, որ`


Իրացումից հասույթը կազմել է 738.7 մլրղ ղրամ կամ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճել է 11.9 %-ով։

Ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 15.8 %-ով և կազմել 272.2 մլրդ դրամ։

Արտահանման ծավալները կազմել են 109.7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավել է 26.4 %-ով։

Վճարված մաքսային վճարների ցուցանիշի առումով 2013թ.–ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 38.4 մլրդ. դրամ։

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2013թ.֊ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 73.8 մլրդ. դրամ։ Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2013թ.–ի առաջին եռամսյակում վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.8 %-ը։

Հարկային մարմնի կողմից կատարվել են 100 հարկային ստուգումներ, այդ թվում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության 27 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1.1 մլրդ. դրամի չափով։

01.04.2013թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 110.8 մլրդ դրամ գերավճար, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գծով՝ 66.1 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն՝ 35.1 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 4.4 մլրդ դրամի չափով կամ 6.2 %-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ գերավճարների գումարներից այլ հարկատեսակների գծով հաշվանցվել է 1.1 մլրդ դրամի չափով կամ 64.3 %-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2,871-ով կամ 2.0%-ով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճը կազմել է 15.8 %:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x