ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուս միլիարդատերը $100 մլն-ով ձեռք է բերել Apple-ի բաժնետոմսեր

01.05.2013


Ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը ձեռք է բերել Apple ընկերության բաժնետոմսեր, վճարելով 100 մլն ԱՄՆ դոլար: Գործարարը կարծում է, որ եկամտաբեր գործարք է կատարել, քանի որ, ըստ իր կարծիքի, ընկերության բաժնետոմսերի գները մոտակա տարիներին թանկանալու են:

«Ես հավատում եմ Apple-ի ապագային, նույնիսկ Սթիվ Ջոբսից հետո: Այն ժամանակ, երբ ընկերության բաժնետոմսերի գներն էժանացան ընդհանուր առմամբ 100 մլրդ ԱՄՆ դոլարով, ժամանակն էր ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը, քանի որ հետադարձ թանկացումը չի ուշանալու», - հայտնել է Ուսմանովը:

Գործարարը կարծում է, որ մոտակա երեք տարիների ընթացքում Apple ընկերությունում ներդրում կատարելը մեծ հաջողությունների հույսեր է տալիս` հաշվի առնելով մեծ դիվիդենտդները և բաժնետոմսերի հետգնման հնարավորությունները, հայտնում է РИА Новости-ն: Միլիարդատերը հայտնել է նաև, որ հավատում է նաև բարձր տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը, մասնավորապես Facebook-ի ապագային:

Ալիշեր Ուսմանովը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 35-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 19.8 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն Apple -ի բաժնետոմսերի ձեէ բերելուց հետո նրա դիրքը կարող է ավելի բարձրանալ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x