ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ի Զուտ շահույթն ավելացել է՝ հասնելով մինչև 4,2 մլրդ-ի

30.04.2013


2013թ. ապրիլի 30-ին  ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց  Բանկի 2012թ. գործունեության արդյունքներն ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների ՖՀՄՍ համաձայն: Չնայած hամաշխարհային տնտեսության շարունակական փոփոխականությանը և Հայաստանի բանկային  ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը Բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշների արագ աճ արձանագրեց:

2012թ. եկամտի և ծախսերի հաշվետվության հիմնական հոդվածների դինամիկայի համեմատականը 2011թ-ի նույն ժամանակահատվածի հետ.

- Գործառնական ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR)  կրճատվել է 3,9 %-ով՝ կազմելով 47,5%;

- Զուտ շահույթն  ավելացել է՝ հասնելով մինչև 4,2 մլրդ ՀՀ դրամ,  որը 79,4%-ով գերազանցում է 2011թ.-ի նույն ցուցանիշը;

- Զուտ տոկոսային եկամուտը աճել  է 18,7%-ով;

- Զուտ գործառնական եկամուտը աճել է 21,7%-ով;

Վերոնշյալ տվյալները ապացուցում են, որ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ շարունակում է պահպանել առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում:

Այդպես՝ 2012թ. 12 ամիսների համար Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2  մլրդ ՀՀ դրամ՝ ավելի քան 1,8 անգամ գերազանցելով  նախորդ 2011թ. նույն ցուցանիշը, որը  Բանկի ողջ պատմության ընթացքում ամենաբարձր աճի տեմպերից  մեկն է: Զուտ շահույթի  աճը ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:

Հավելելով  դրական ֆինանսական արդյունքը՝  Բանկը շարունակեց ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման և գործառնական համակարգի զարգացման աշխատանքները: Ինչպես և նախկինում ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ երկրում ամենամեծերից մեկը:

2012թ. 12 ամիսների զուտ տոկոսային եկամուտը  կազմել է 10,4 մլրդ ՀՀ դրամ՝ 2011թ. ցուցանիշի համեմատ աճելով 18,7%-ով: Բանկի բիզնեսի արդյունավետությունը  հաստատող այս  ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական փոփոխության հետ:

Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21,7 %-ով՝ հասնելով մինչև 15,1 մլրդ ՀՀ դրամ: Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված  է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաև ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների թվի աճի հետ (այսինքն՝  վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով):

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից  մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR),  2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 47,5%: Տվյալ ցուցանիշը 10,7%-ով գերազանցում  է բանկային համակարգի նույն ցուցանիշը ընդհանուր առմամբ, որը կազմում է 58,2%: Ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր է զբաղեցնում՝ գտնվելով Բանկի ղեկավարության անընդհատ հսկողության տակ:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 198,5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 23,8 %-ով: Բանկի ղեկավարությունը  չէր հետապնդում ակտիվների ծավալը մեծացնելու նպատակ, ավելին՝ նրանց խնդիրը կայանում էր  առկա ակտիվների առավելագույնս արդյունավետ տեղաբաշխման  մեջ: Արդյունքում, 2012թ. վերջին Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացավ մինչև 136,1 մլրդ ՀՀ դրամ, ինչը 43,0 %-ով ավել է 2011թ. վերջի տվյալների համեմատ:

Բանկի մանրածախ հատվածի զարգացումը նպաստեց վարկային պորտֆելի կայուն աճին: Մանրածախ վարկերի պորտֆելը աճեց մինչև 46,2 մլրդ ՀՀ դրամ՝ 2012թ. ընթացքում ավելանալով 15,6 մլրդ. ՀՀ դրամով, իսկ  դրա չափաբաժինը  ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջի դրությամբ կազմեց 34%:

Բանկի  ձեռնարկություններին (կորպորատիվ հաճախորդներին) տրված վարկերի ծավալը աճեց 25,3 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով մինչև 89,9 մլրդ ՀՀ դրամ, ինչը կազմում է Բանկի ընդհանուր վարկային պորտֆելի  66%:

Հարկ է նշել, որ վարկային պորտֆելի դրական աճի հետ մեկտեղ Բանկին հաջողվել է էականորեն բարելավել ակտիվների որակը: Այդպես՝ 90 օրից ավել վճարման ժամկետանցում ունեցող վարկերի (NPL) չափաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ 2012թ. վերջին կազմեց ընդամենը 0,83%:

Բանկի սեփական կապիտալը՝ իր ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշը,  ավելացել է 13,7%-ով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմելով 35,8  մլրդ. ՀՀ դրամ:

Եկամտաբերության ցուցանիշների հարաբերակցությունը սեփական կապիտալի միջին մեծությանը (ROAE) և ակտիվների միջին մեծությանը (ROAA) կազմել են համապատասխանաբար 12,6% և 2,4%:

Բանկի զարգացման ոչ քիչ կարևոր գործոն է հանդիսանում նաև արտաքին  դոնորների հետ հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ 2012թ. ընթացքում հաջողվեց ներգրավել լրացուցիչ $ 8 մլն ռեսուրս BSTDB-ից և $ 6 մլն՝ ADB-ից:

Մեկնաբանելով նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ Բանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. "ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ 2012թ. ձեռքբերումները վկայում են այն մասին, որ Բանկը վերափոխվել է հաճախորդներին որակյալ ծառայությունների լայն  ընտրանի առաջարկող ունիվերսալ ֆինանսական հաստատության: Շարունակաբար աճող հաճախորդների բազան խոսում է ի օգուտ այն բանի, որ Բանկը գտնվում է ճիշտ ուղու վրա:"

2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան կազմում է թվով 9.700 իրավաբանական անձ և 175.350 ֆիզիկական անձ, ինչը 32%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը:

2012թ. ընթացքում Բանկի ցանցն աճել է 29 կետով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ  հասնելով 330 (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):

"ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ" ՓԲԸ-ի աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x