ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ - Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 3.821 մլն ՀՀ դրամ

30.04.2013


«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայտարարել է 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական արդյունքները Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 3.821 մլն ՀՀ դրամ:

2012 թվականի ընթացքում Բանկի ակտիվները աճել են 19.1%` մինչև 211,301 մլն ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը (վարկեր և ավանսներ հաճախորդներին) 2012 թվականին աճել է 31.3%, 128 027 մլն ՀՀ դրամից մինչև 168 084 մլն ՀՀ դրամ, ինչը ապահովեց Բանկին առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Իրավաբանական անձանց տրամադրած վարկերը 2012 թվականի արդյունքներով աճել են 30.1%, 79 188 մլն ՀՀ դրամից մինչև 103 037 մլն ՀՀ դրամ, և կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 61.3%:

Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերը կազմել է Բանկի վարկային պորտֆելի 38.7%: Ֆիզիկական անձանց վարկերի մասով վարկային պորտֆելը աճել է 33.2% -ով մինչև 65 048 մլն ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է շուկայի նշանակալի մասը` 13.3%, ինչը թույլ է տվել զբաղեցնել 2-րդ տեղը:

Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը աճել է 26 146 մլն ՀՀ դրամով, կազմելով` 105 624 մլն ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցների ծավալը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 54.3% և կազմել է 72 633 մլն ՀՀ դրամ, ինչը կրկին անգամ ապացուցեց ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը ֆիզիկական անձանց միջոցների ներգրավման շուկայում: Ֆիզիկական անձանց միջոցների ներգրավման վարկանիշում Բանկը 5-րդ տեղից տեղափոխվել է 4-րդ, ինչն արտացոլվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից զբաղեցրած շուկայի մասի ավելացմանը` 8%-ից 10%: Իրավաբանական անձանցից ներգրաված միջոցների ծավալը կազմել է 32 991 մլն ՀՀ դրամ:

Հիմնական գործունեությունից ստացված եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ աճել է 16.9%-ով մինչև 14 733 մլն ՀՀ դրամ: Զուտ տոկոսային եկամուտը ավելացել է 18.5%-ով մինչև 12 532 մլն ՀՀ դրամ: Զուտ միջնորդավճարային եկամուտը կազմել է 2 201 մլն ՀՀ դրամ, 2011 թվականի համեմատությամբ ավելանալով 8.5%-ով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսև,- «2012 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար համառ աշխատանքի և կայուն առաջընթացի տարի էր: Մեզ հաջողվեց ոչ միայն հասնել, այլև մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները և ցուցաբերել բարձր ֆինանսական արդյունքներ: Հաշվետու ժամանակաշրջանում Բանկը ունեցավ նշանակալի առաջընթաց բիզնեսի բոլոր ոլորտների զարգացման ուղղությամբ: Ինչը մենք իրոք համարում ենք մեր ձեռք բերումը, դա այն փոփոխություններն են, որոնք մենք կարողացանք իրականացնել հաճախորդների սպասարկման որակական մակարդակի բարձրացման բնագավառում, ներդնել նորարական լուծումներ հեռակառավարման ծառայությունների և կորպորատիվ վարկավորման ոլորտում: Դրանք շատ կարևոր նպատակներ են, որոնք մենք կարողացանք դնել մեր առջև և կարճ ժամանակահատվածում իրականացնել»:


2012 թվականի ըթացքում իրագործված նշանակալի գործարքներից հատկանշական են ներդրումային գործարքները ,Էկոտոմատոե ՓԲԸ հետ 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, «Մավաս Գրուպ» ՍՊԸ հետ 8 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով, «Նռնենի» ՍՊԸ հետ 2.7 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով, «Հյուրանոց Պենսիոն» ՍՊ հետ 8 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով: Ինչպես նաև այլ խոշոր գործարքներ «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Ագարակ ՊՄԿ» ՓԲԸ, «Քեթրին Գրուպ» ՍՊԸ, «Լոգիկոն Դիվելոփմենթ» և այլն:

Ավելի մանրամասը տեղեկանալու համար սեղմեք այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x