ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ առաջատար բանկերն աշխատանքից հեռացրել են 33.000 աշխատողի

26.04.2013


Ամերիկայի առաջատար 5 բանկերը` Bank of America-ն, Citigroup-ը, JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Morgan Stanley-ը, 2012թ.-ի ընթացքում աշխատանքից հեռացրել են ավելի քան 31.000 աշխատողի, որը այդ բանկերի աշխատողների ընդհանուր թվի 3.5%-ն է կազմում, հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով «АП» գործակալությանը, որն էլ հայտնել է այդ տվյալների մասին:

«Ֆինանսական ճգնաժամի պայմաններում սպասելի էր նման իրավիճակ, սակայն ճգնաժամից 4 տարի անց, երբ մյուս բանկերն արդեն հաշվում են միլիարդների հասնող շահույթները` այսպիսի իրավիճակն անհանգստություն է առաջացնում», - նշում է գործակալությունը:

Մասնագետները կարծում են, որ աշխատողների այդքան մեծ քանակությամբ կրճատումը կապված է ֆինանսական կարգավորիչների կողմից սահմանված նոր կանոնները, որոնք արգելում են բանկային մի շարք շահութաբեր ոլորտներում գործունեություն ծավալելը:

Վերլուծաբանները նշել են, որ դեռ 2010 և 2011թթ-ին կանխատեսել էին, որ բանկային համակարգի վիճակը գնալով կզարգանա և կարիք կլինի նոր աշխատողներ ներգրավել: Սակայն վերջին իրադարձություններից ելնելով` վերլուծաբանները նշել են, որ բանկային համակարգի կայուն վիճակը դեռ երկար ժամանակ իրականություն չի դառնա:

ԱՄՆ բանկային համակարգում աշխատում է մոտ 2.1 մլն մարդ` 105.000-ով պակաս 2007թ.-ի` ռեկորդային ցուցանիշից:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x