ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինական բանկերի շահույթն աճել է

26.04.2013


Չինաստանի չորս առաջատար բանկերի մաքուր շահույթն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է, գրված է բանկերի պաշտոնական հայտարարությունների մեջ: Բացի այդ ստացված տվյալները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները:

Industrial and Commercial Bank of China (ICBC) բանկը, որը կապիտալիզացիայով ամենամեծն է Չինաստանում և ամենաշահույթաբերն աշխարհում, այս տարվա հունվար-մարտ ամիսներին իր մաքուր շահույթն ավելացրել է 12%-ով` կազմելով 11 մլրդ ԱՄՆ դոլար կամ 68.7 մլրդ յուան: Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին միայն 65.2 մլրդ յուան:

China Construction Bank Corp. (CCB)-ը` կապիտալացվածությամբ երկրորդը Չինաստանում, տարեկան կտրվածքով իր շահույթն ավելացրել է 16%-ով` հասցնելով մինչև 59.6 մլրդ յուանի, իսկ կանխատեսումը կազմել է 54.4 մլրդ յուան:

Agricultural Bank of China-ն, Չինաստանի` մեծությամբ երրորդ բանկը, իր շահույթն ավելացրել է 8.2%-ով` հասցնելով մինչև 47.1 մլրդ յուանի: Շահույթի վերաբերյալ կանխատեսումները կազմել էին 44.1 մլրդ յուան:

Bank of China բանկի մաքուր շահույթը, որը մեծությամբ գրավում է չորրորդ տեղը, այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 8.2%-ով` կազմելով 39.8 մլրդ յուան այն ժամանակ, երբ կանխատեսումները կազմել էին ընդամենը 39.2 մլրդ յուան:

Չինաստանի իշխանությունների տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին նոր վարկերի տրամադրման ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացել են 12%-ով` կազմելով մոտ 2.76 տրլն յուան:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x