ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բենզինը Երևանում կրկին թանկանում է

05.04.2012

Երեւանի բենզալցակայաններում այսօր` ապրիլի 4-ին, կրկին թանկացել է բենզինը` 10-ական դրամով: Ռեգուլյար բենզինի լիտրի գինը բարձրացել է մինչեւ 500 դրամ, պրեմիումինը` 520 դրամ: Դիզվառելիքի գինը մնացել է նույնը` 460 դրամ: Առայժմ ոչ բոլոր բենզալցակայաններն են իրականացրել թանկացումը, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա միայն ժամանակի հարց է: Նշենք, որ միջազգային շուկայում եւս բենզինի գնի աճը շարունակվում է: Արեւմտյան Եվրոպայում բենզինի մեծածախ տոննայի արժեքը հասել է 1230 դոլարի, ինչը ռեկորդային է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր մարտի 30-ին` 1215 դոլար: Եվրոպական մանրածախ շուկայում բենզինի գինն ավելի արագ է աճել, ու մի շարք երկրներում գերազանցում է 2 եվրո/լիտր արժեքը: Հայաստանի հարեւան երկրներում նույնպես տեղի է ունեցել բենզինի թանկացում: Վրաստանում բենզինի գինը գերազանցում է 1.4 դոլարը (545 դրամ), Ուկրաինայում` 1.37 դոլար է (մոտ 536 դրամ): Ռուսական մամուլը զգուշացնում է, որ երկրում սպասվում է բենզինի կտրուկ թանկացում` 30 ռուբլուց բարձր (մոտ 400 դրամ): Բենզինի թանկացման պատճառը ինչպես պահանջարկի աճն է, այնպես նավթի գների բարձրացումը` Իրանի շուրջ իրավիճակի պատճառով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x