ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դեղերը կտրուկ թանկացել են

26.04.2013


«Ժողովուրդ»-ի թղթակիցը օրերս շրջայց է կատարել Երևանի մի քանի դեղատներում և արձանագրել որոշակի թանկացումներ, հատկապես` սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման և տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցների դեպքում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը նույնպես դեղերի շուկայում արձանագրել է գների որոշակի բարձրացում:

Մինչդեռ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը բավարարվում է դեղերի շուկայում ընդամենը մեկ անգամ դիտարկում անցկացնելով:

Թերթի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ,Սերվիերե դեղագործական ընկերության «Նոլիպրել ֆորտե» կոչվող դեղը նախկինում վաճառվել է 7200 դրամով, իսկ հիմա այն վաճառվում է 8200-ով, «Դելտրալեքս 60»-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, «Պռեդուկտալ էմէեռ»-ը 7150-ից դարձել է 7800 դրամ, «Պրեստարիում 5 մգ»-ն՝ 4500-ից 5000 դրամ, «Պրեստանս 10/5»-ը՝ 8600-ից 9950 դրամ: Իսկ «Սանոֆի ավենտիս» դեղագործական ընկերության «Էսենցիալ» դեղամիջոցը 3450-ից դարձել է 4350, այնուհետև 4850 դրամ:

ՀՀ ՏՄՊՊՀ մամլո պատասխանատու Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ հանձնաժողովը նույնպես թեժ գծով ստացել է մի քանի ահազանգ՝ կապված դեղորայքի գների բարձրացման հետ: Դրանց հետքերով հանձնաժողովի վերլուծական վարչության մասնագետները դեղատնային ցանցերում կատարել են մոնիթորինգ, բացի այդ, տեղեկատվություն են պահանջել տեղական արտադրողներից ներկրողներից:

Գների որոշակի բարձրացում արձանագրել է նաև ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x