ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դոլարը շարունակում է նվազել

25.04.2013


Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.30 ՀՀ դրամ, որը նախորդ առևտրային շրջանի համեմատ նվազել է 0.46%-ով: Արդեն երկար ժամանակ է, դոլարը նվազում է, իսկ դրամն արժևորվում է: Սակայն միայն ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար հարաբերություններում չի այդպիսի անկում արձանագրվել: Մեր նախորդ հրապարակումներից մեկի ժամանակ անդրադարձել էինք դոլարի նվազմանը: Դոլարը նվազում էր նաև համաշխարհային արժույթների նկատմամբ:

Չնայած դոլարի` այդքան մեծ տեմպերով դոլարի նվազելուն, այսօր բորսայում իրականացվել է 4.25 մլն ԱՄՆ դոլարի գործարք:

Արտարժույթի կանխիկ շուկայում նույնպես դոլարը նվազել է: Մասնավորապես, ՀՀ բանկերի կողմից ԱՄՆ դոլարի առքն իրականացվել է 409-410.60 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքինը` 412-415 ՀՀ դրամի սահմաններում:

Եվրոյի փոխարժեքի տեսքը մի փոքր այլ է` առքն իրականացվել է 532-536 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառքը` 540-543 ՀՀ դրամի սահմաններում: Նախորդ օրվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 1.17%-ով:

Ռուսական ռուբլին ՀՀ բանկերի կողմից գնվել է 12.85-13.07 ՀՀ դրամի սահմաններում, իսկ վաճառվել` 13.20-13.80 ՀՀ դրամի սահմաններում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x