ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014 թ. կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում

25.04.2013


ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ անցկացվելու է ՀՀ գյուղատնտեսության համատարած հաշվառում։ Մինչ այդ` 2013 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ գյուղական համայնքներում, Բերդ քաղաքային համայնքում անցկացվելու է փորձնական հաշվառում։

Գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը և այլն։ «Մենք Հայաստանի Հանրապետությունում համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ ենք անցկացնում, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Առաջին անգամ պատկերացում ենք ունենալու, թե գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք՝ դրանց տեսակները, կենդանիների գլխաքանակը, շինությունները, քանի զբաղված ունենք գյուղատնտեսությունում և այլն։

Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին։ Սա համապետական նշանակություն ունեցող միջոցառում է, և կառավարությունից պահանջվելու են լուրջ ջանքեր, որպեսզի այս խնդիրը կարողանանք ամբողջությամբ լուծել»։

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որն ուղղված է այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքը կանոնակարգելուն։ Մասնավորապես, կբավարարվեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված նպատակային տարբեր նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողերից այգեգործության համար հատկացված տարածքներից հողամաս ստացած քաղաքացիների սեփականության ճանաչման, իրավունքների պետական գրանցման պահանջները։

Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի կատարումը, լրացրել Շիրակի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` դրանով իսկ թարմացնելով ու արդիականացնելով աշխարհագրական անվանումների քարտադարանը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x