ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինացիներն ավելի շատ են ուտում,քան ամերիկացիները

05.04.2012

2011 թվականին սննդամթերքի սպառման ծավալներով Չինաստանն առաջին հորիզոնականում է` ետևում թողնելով Միացյալ Նահանգներին: Երրորդ տեղում է Ճապոնիան, հայտնում է vz.ru-ն: Բրիտանական IGD վերլուծական կազմակերպության տվյալներով` Չինաստանի սուպերմարկետներում սննդամթերքի վաճառքի ծավալները նախորդ տարի կազմել են 970 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 913.5 մլրդ դոլար է: Ի դեպ, երկրի կայուն տնտեսական աճը թույլ է տալիս չինացիներին գնել առավել թանկարժեք սննդամթերք: Ընկերության փորձագետ Էնդրյու Սենթանսի խոսքով` այժմ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրում է մոլորակի բնակչության կեսից ավելին և, շուտով այս տարածաշրջանը գերիշխող դիրք կզբաղեցնի համաշխարհային տնտեսությունում: «Սակայն սա ունի նաև բացասական կողմեր, քանի որ սպառողական աճը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի ու ապրանքների գների թանկացման», - նախազգուշացրել է Սենթանսը: Բացի այդ, նրա կարծիքով, այն նաև խնդիրներ կստեղծի արևմտյան շուկաներում բիզնեսի զարգացման համար: Վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև 2015 թ. Չինաստանի պարենային շուկայի ծավալները կկազմեն 1.47 տրլն, իսկ ԱՄՆ –ինը` 1.08 տրլն դոլար: Կազմակերպության տվյալներով` մինչև 2015թ. սննդամթերքի սպառման ծավալներով առաջին հնգյակում կհայտնվեն ԲՐԻՔՍ-ի երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x