ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Volvo-ի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է 92%-ով

25.04.2013


Շվեդական Volvo AB կոնցեռնի, որն աշխարհում երկրորդն է բեռնատար ավտոմեքենաներ արտադրելու գծով, այս տարվա առաջին կիսամյակի չհարկված շահույթը նվազել է 92%-ով, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով ընկերության պաշտոնական հայտարարությանը: 

Ինչպես գրված է պաշտոնական հայտարարության մեջ, վերոնշյալ ցուցանիշը նվազել է 482 մլն շվեդական կրոնով ($73 մլն.): 2012թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 6.24 մլրդ կրոն: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, ընկերության չհարկվող շահույթը պետք է կազմեր 1.63 մլրդ կրոն:

Volvo ընկերության զուտ վնասը` նախորդ տարվա 4.05 մլրդ շահույթի համեմատ, կազմել է 304 մլն շվեդական կրոն: Ընկերության վաճառքների ծավալները նվազել են 25%-ով:

Այս տարվա փետրվար ամիսն արդեն 14-երորդն է, ինչ Եվրոպայում շարունակում է նվազել բեռնատար ավտոմեքենաների պահանջարկը: Դա երևում է Եվրոպայի ավտոմեքենա արտադրողների ասոցիացիայի տվյալներից (ACEA): 

Բեռնատար ավտոմեքենաներ արտադրողները շարունակում են իրենց գործունեությունը ծավալել զարգացող երկրներում, որպեսզի կարողանան ինչ-որ չափով փոխհատուցել Եվրոպական շուկայում կրած վնասները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x