ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տրանսֆերտների աճը չի օգնել կանխելու դրամի արժեզրկումը

05.04.2012

Այս տարվա առաջին երկու ամիսներին բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով դրամական փոխանցումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,4%-ով՝ կազմելով մոտ $170 մլն, որի ավելի քան 80%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Տրանսֆերտների աճին նպաստել են նավթի միջազգային բարձր գները, ինչից կախված է Ռուսաստանի տնտեսությունը:

Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ այս տարվա երկու ամիսներին մասնավոր փոխանցումների 80,8%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 77,7%։ Ռուսաստանից Հայաստան ընդհանուր առմամբ փոխանցվել է $137 մլն կամ 18%-ով ավելի։ Այդ երկրից մասնավոր փոխանցումների աճը պայմանավորված է հիմնականում երկու գործոններով՝ նավթի գներով և արտագնա աշխատանքի մեկնողների աճով։ Վերջին գործոնի ազդեցությունն այդքան էլ մեծ չէ, և դա ավելի շատ կզգացվի առաջին եռամսյակից հետո։

Ինչ վերաբերում է նավթին, ապա Ռուսաստանից Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և նավթի գների միջև ուղղակի կապ կա՝ որոշակի ժամանակային լագով։ Այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նավթի գներն աճել են շուրջ 10%-ով։
Նշենք, սակայն, որ տրանսֆերտների աճն այնքան էլ չի օգնել Կենտրոնական բանկին կանխելու դրամի արժեզրկումը։ Թեև այս տարի ներհոսած դոլարի ծավալներն ավելացել էին $20 մլն-ով, տարվա երկու ամիսներին ԿԲ-ն բորսայում վաճառել է $28,8 մլն կամ այնքան, որքան անցած տարվա նույն ժամանակահատվածում։

Նույնիսկ շուկայում կանխիկ դոլարի ավելացման, ԿԲ-ի ինտերվենցիայի պայմաններում այս տարվա երկու ամիսներին դրամը միջինը արժեզրկվել է 1,3%-ով, այն դեպքում, երբ անցած տարվա երկու ամիսներին արժեզրկումը կազմել է 0,5%։

Մյուս կողմից՝ դրամի արժեզրկումն ավելին կլիներ, եթե նավթի գները չնպաստեին մասնավոր փոխանցումների ավելացմանը։
Խնդիրն այն է, որ թեև այս տարվա երկու ամիսներին արտահանումն ավելացել է 12,3%-ով (կազմել է $185 մլն), իսկ ներմուծումը՝ 11,4%-ով ($593 մլն), արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռնը ավելացել է $20 մլն-ով։ Առանց մարդասիրական օգնության՝ արտաքին առևտրի հաշվեկշիռը այս տարվա երկու ամիսներին բացասական է եղել $388,2 մլն-ով այն դեպքում, երբ 2010թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր $364,5 մլն։
Սա նշանակում է, որ թեև մասնավոր փոխանցումների ծավալն անցած տարվա հունվար-փետրվարի համեմատ ավելացել է $20 մլն-ով, այն ամբողջովին չի փակել արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի ավելացումը։ Այս ամենի հետևանքով արտարժութային շուկայում եղել են դրամի արժեզրկման ճնշումներ։

Անցած տարվա միտումները ցույց են տալիս, որ առաջիկա եռամսյակներում ամսական կտրվածքով մասնավոր փոխանցումների ծավալները գնալով ավելանալու են և պիկային մակարդակին կհասնեն օգոստոսին, ապա՝ դեկտեմբերին։ Տարվա կտրվածքով համաշխարհային շուկայում նավթի ներկայիս գների պահպանման պարագայում, ընդհանուր առմամբ, այս տարի կարձանագրվի տրանսֆերտների աճ։ Բայց թե որքանով այդ աճը կնպաստի դրամին, կախված կլինի այն բանից, թե որքան կավելանա արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը և առհասարակ արտաքին վճարային հաշվեկշիռը։

Աղբյուր` civilnet.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x