ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ճգնաժամի պատճառով Իսպանիայի բնակչությունը նվազել է

23.04.2013


Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտը (NSI) հայտարարել է երկրի բնակչության նվազման մասին: Ըստ նրանց հայտնած տվյալների 2012թ.-ին Իսպանիայի բնակչությունը նվազել է 206.000-ով` կազմելով 47.1 մլն-ի, հայտնում է BBC-ն: Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն էր: Բնակչության ամենամեծ հոսքը նկատվում էր Կոլումբիայի և Էկվադորի իմիգրանտների մոտ, որոնք ակտիվ կերպով հեռանում էին Իսպանիայից դեպի իրենց հայրենիքը:

NSI-ի տվյալներով բնիկ իսպանացիները նույնպես լքել են երկիրը աշխատանք որոնելու նպատակով, սակայն մնացել են որպես Իսպանիայի քաղաքացի: 1990 ական թթ.-ից այս կողմ 2012թ.-ին առաջին անգամ էր, որ Իսպանիայում արձանագրվել էր բնակչության թվի նվազում:

2012թ.-ին Իսպանիայում ներգազթյալների թիվը կրճատվել է 216.000-ով և, ըստ մասնագետների կանխատեսման դեռ կշարունակվի կրճատվել:

Իսպանիան պատկանում է եվրոպական այն երկրների շարքին, որոնք ամենաշատն են տուժել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Երկրի անշարժ գույքի շուկան ճգնաժամի պատճառով մեծ վնասներ է կրել, մասնավորապես, մեկ տան հաշվով գները նվազել են ավելի քան 30%-ով: Ճգնաժամի պատճառով սնանկացել են նաև մեծ քանակությամբ շինարարական ընկերություններ:

Մադրիդի ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի մասնագետ Ալբերտ Էսթևը, մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը, ասել է. «Իմիգրանտների համար Իսպանիան դարձել է քիչ գրավիչ, որովհետև երկրում աշխատանք չկա»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x