ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալն անիմաստ է. վարչապետը` Коммерсант-ին

05.04.2012

Հայաստանը հետաքրքրված է միջազգային կառույցներին ինտեգրման գործընթացների շարունակմամբ ու խորացմամբ: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն ԱՊՀ ամենաակտիվ անդամն է, որը ջանքեր է գործադրում նույնիսկ ԵվրԱզԷս-ի զարգացման ուղղությամբ, չնայած, որ այդ կառույցում ունի միայն դիտորդի կարգավիճակ: Ինչ վերաբերում է Մաքսային միության անդամ դառնալուն, ապա վարչապետը հայտնել է, որ միջազգային ասպարեզում չի եղել մի դեպք, երբ այլ անդամների հետ սահմաններ չունեցող երկիրը դառնա Մաքսային միության անդամ: «Դա անիմաստ է: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը կատարվի առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով և կրկնակի մաքսազերծում անցնենք: Փոխարենը ձեռք կբերենք միայն խնդիրներ`մաքսատուրքերի ու հարկերի բարձրացման հետ կապված: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ», - ասել է վարչապետը: Նրա խոսքով` ռուս գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս հարցին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը տնտեսական համագործակցության եզրեր է փնտրում առանց Մաքսային միության անդամ դառնալու: «Երևի թե, պետք է մտածել ինչ- որ նոր պլատֆորմի կամ Հայաստանին հատուկ կարգավիճակ տալու մասին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Օրերս պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի ու Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: Լրագրողի հարցին, թե ինչպես դա կանդրադառնա Հայաստանի` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման մասնակցության վրա, վարչապետը պատասխանել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ շրջանակում համագործակցությամբ, սակայն ցանկանում է նաև, որպեսզի եվրոպական շուկան նույնպես բաց լինի երկրի առջև: «Իսկ, որպեսզի Եվրամիության տնտեսությունը բաց լինի մեզ համար, անհրաժեշտ է ներդնել եվրոպական պահանջներին համապատասխան որոշակի չափանիշեր, առաջին հերթին` սննդամթերքի ոլորտում: Եվրոպացի սպառողները պետք է վստահ լինեն, որ Հայաստանի արտադրանքը համապատասխանում է անվտանգության ու որակի եվրոպական չափանիշերին: Իսկ դա մեզանից լուրջ աշխատանք կպահանջի», - ասել է ՀՀ գործադիրի ղեկավարը` հավելելով, որ նման չափանիշերի մշակման, ներդրման ու իրականացման համար կպահանջվի երեք տարի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x