ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներմուծվող գազի ծավալներն աճել են

19.04.2013


ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով՝ կազմելով 667.7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 557.7 մլն խ.մ, ինչը 1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ նվազել են բնական գազի սպառման ծավալները 13,6%-ով բնակչության եւ 8,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 229.5 մլն խ.մ եւ 83 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ավելացել են գազի սպառման ծավալները 1,3%-ով էներգետիկայի եւ 55,9%-ով արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 78.7 մլն խ.մ եւ 69.3 մլն խ.մ: 15,3%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 97.2 մլն խ.մ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x